
Հունվարի 16-ին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցով համազեկուցողներ՝ գերմանացի Աքսել Ֆիշերն ու բրիտանացի Ջոն Պրեսկոտը փաստահավաք այցով կժամանեն Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է ԵԽ պաշտոնական կայքը, համաձայն որի՝ այցի ընթացքում սպասվում է համազեկուցողների հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, ինչպես նաեւ կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ։
Հանդիպումների ժամանակ, ըստ հաղորդագրության, ուշադրության կենտրոնում են լինելու ԵԽԽՎ-ի կողմից 2011թ. ընդունված թիվ 1837 բանաձեւի պահանջների կատարումը, որը վերաբերում է 2008թ. մարտիմեկյան դեպքերին զոհ դարձած 10 անձանց մահվան հանգամանքների քննությանը, ոստիկանության դեմ բողոքների անկախ մեխանիզմի ստեղծմանը:
Ինչպես նաեւ գալիք խորհրդարանական ընտրությունների ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքները եւ մոնիտորինգի ընթացակարգի գերակա ոլորտները։
Կարծիքներ