Ջրծաղիկի արդյունքում

Ջրծաղիկի արդյունքում
Դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան փաստի առթիվ ձերբակալվել է ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը: Այս տեղեկությունը հաստատել է ՊՆ քննչական ծառայությունը: Մկրտչյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր. 376 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս): Հիշեցնենք, որ զինվորի մահից հետո հարազատները միաբերան պնդում էին, որ իրենց որդին մահացել է զորամասի, ապա նաեւ զինվորական հոսպիտալի բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով: Գործով նախաքննությունը շարունակվում է: