Լրագրողը մեղք չունի

Լրագրողը մեղք չունի
Մենք, կատարելով Միքայել Աղաջանովի խնդրանքը, հերքել էինք դեկտեմբերի 22-ին «Գոնե մի անգամ չզղջաց» հոդվածում ասված որոշ մտքեր, քանի որ պրն Աղաջանովը պնդել էր, թե ինքը չի ասել դիակը «կտրատել են», այլ ասել է՝ «վիզն են կտրել»: Խոսքը ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կատարած սպանության մասին է, որի զոհը Աղաջանովի որդին էր եւ որի համար նա 16 տարի նստած է բանտում: Սակայն հարցազրույցի ձայնագրությունը լսելուց հետո համոզվեցինք, որ լրագրողը չի սխալվել՝ հնչում է հենց «կտրատել» բառը, որը սպանվածի հայրն օգտագործել է իր խոսքում: