«Ես պատգամավոր եմ, չես ճանաչո՞ւմ ընձի, արա»

«Ես պատգամավոր եմ, չես ճանաչո՞ւմ ընձի, արա»
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դատական նիստից առաջ միջադեպ է գրանցվել դատական կարգադրիչի եւ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի միջեւ: Պատգամավորը փորձել է մտնել նիստերի դահլիճ, սակայն կարգադրիչը թույլ չի տվել՝ պատճառաբանելով, որ դահլիճում տեղ չկա: «Ես պատգամավոր եմ, չես ճանաչո՞ւմ ընձի, արա»,- զայրացել է պատգամավորը: Դատական կարգադրիչների պետ Արթուր Փիլոսյանն էլ պատասխանել է, թե ինքն ընդամենը իր գործն է անում, եւ կապ չունի, որ իր դիմաց պատգամավոր է կանգնած. «Չխաբնվեք հանկարծ, որ Ազգային ժողովի պատգամավոր եք»: Ի պատասխան՝ Ղարագյոզյանը հայհոյել է կարգադրիչին եւ հեռացել: Սրանից պարզ է դառնում, թե ինչու են ոմանք ցանկանում պատգամավոր դառնալ՝ որ դեմները փակ դուռ չլինի, եւ բոլոր արգելքները վերացված լինեն: