ՀՀՇ-ի Գեւորիկը բիզնես է գտել իր համար

ՀՀՇ-ի Գեւորիկը բիզնես է գտել իր համար
ՀՀՇ-ի հայտնի Գեւորիկը, «դավանափոխ» լինելով, ոչ միայն քաղաքական դրսեւորման նոր հնարավորություն է ստացել, այլեւ շատ կոնկրետ բիզնես է գտել իր համար: Նա կանգնում է ՀՀԿ գրասենյակի բակում ու հրահանգում, թե ում մեքենան որտեղ պիտի կանգնեցվի: Հատկապես ուշադիր է, որ Հովիկ Աբրահամյանի մեքենայի տեղում ոչ ոք մեքենա չկանգնեցնի: Բնականաբար, Գեւորիկն անվճար չի ծառայում իր նոր կուսակցությանը, ղեկավարությանը տեսնելով՝ մոտենում, գումար է ուզում ծառայության համար: Երբ մեր թղթակիցը փորձել է լուսանկարել արդեն ՀՀԿ-ի Գեւորիկին՝ «կուսակցական ակտիվ գործունեության» պահին, վերջինս փախել է՝ գոռալով. «Ինձ չնկարես, սադրիչ»: Փաստորեն, այնքան էլ հեռու չէ այն պահը, երբ Գեւորիկը, հարստանալով, սկսի զբաղվել ավելի լուրջ քաղաքականությամբ: