Ազդում է մարզպետի նյարդերի վրա

Ազդում է մարզպետի նյարդերի վրա
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այցելում է ոչ միայն ՀՀԿ նախընտրական շտաբ՝ փորձելով մասնակցել նախընտրական աշխատանքների կազմակերպմանը, այլ նաեւ Արարատի մարզ՝ փորձելով ներկայանալ որպես ՀՀԿ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ: Այս վիճակն ազդում է մարզպետ Էդիկ Բարսեղյանի նյարդերի վրա, որն արդեն մի անգամ զգուշացրել է նախկին ոստիկանապետին, որ ինքն իրեն չունեցած լիազորություններ չվերապահի: