Հրավեր

Հրավեր
Հունվարի 23-ին, ժամը 13-ին Կոմիտասի շիրիմին կայցելեն հասարակական կազմակերպությունների անդամներ, գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լոռեցիներ, երախտագետ այգեհատցիներ՝ հարգանքի տուրք մատուցելու պետական-ազգային գործիչ, իրավաբան-դիվանագետ, անսակարկ հայրենասեր Դանուշ Շահվերդյանի հիշատակին: Վերջին տարիներին Դանուշի ծննդյան օրն այսպես ենք նշում, քանի որ նա ստալինյան եղեռնի զոհ դարձավ ոչ միայն իր աննկուն էության եւ անմնացորդ հայրենասիրության, այլեւ դժնդակ 36-ին (37-ին ձերբակալվեց եւ 41-ին զոհվեց Գավառի բանտում՝ գերեզմանն անհայտ է) Կոմիտաս Վարդապետի աճյունը հայրենադարձելու պատճառով, իսկ 1997 թվականին նրա անունով կոչվող փողոցը քաղաքապետի որոշմամբ վերանվանվեց Շարուրի:



Հունվարի 24-ին, ժամը 15-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում Դանուշ Շահվերդյանի 130-ամյակին նվիրված գիտական նիստ-ցերեկույթ կկայանա:



Հրավիրում ենք մասնակցելու հիշատակի միջոցառումներին