Գերժամանակակից ասացվածքներ

Գերժամանակակից ասացվածքներ
Ստորեւ ներկայացվող ասացվածքները, ազնիվ խոսք, մեկ եւ միայն մեկ նպատակ են հետապնդում` թարմացնել ընթերցողի հիշողությունը` ժողովրդական եւ ոչ միայն ժողովրդական բառուբանի հետ կապված: Կարդալ արդիականն ու հիշել հինը` սա է վարժության իմաստը: Քանի որ առաջին անգամն է, փոքրիկ հղումներ կլինեն: Գնացինք…



***



ՀՀԿ կանգնի` բերան կկոտրի:



***



Երկնքից ընկավ երեք… շիշ ձե՜թ …



***



Փողը 101 միլիարդ ճոխ փող ա սիրում:



***



Ինչպես Արարատյան թեմն է նայում «Բենթլիին», այդպես էլ «Բենթլին»` Արարատյան թեմին (Կույր եւ Աստված):



***



ԲՀԿ-ն ՕԵԿ-ից գողացավ (ընտրազանգված), ՀՀԿ-ն տեսավ` զարմացավ…



***



ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն (Կռիլով):



***



Դուք ոչինչ չունեք կորցնելու, բացի կոալիցիոն կապերից (հայտնի հորդորը բանվոր դասակարգին):



***



Խելքը չհասավ համամասնականին, ասաց` պոպուլիզմ է:



***



Մեծամասնական քեռի, Քյավառում` քյառի (հայտնի երգ քեռու եւ բակի մասին):



***



Ինչպես շլանգն ու նարդին` դհոլն էլ իրա դարդին…



***



Ամանորյա շուրջպար-ձոներգ` շեֆին (Տոնածառ ջան, տոնածառ…):



Է-թի-կա՜… (Արքիմեդ):



***



- Համբալ…



- Ի՜, համբալը դու ես…



Այս մեկի նախատարբերակը հաստատ չեք գտնի: Ուստի` մի պարտադիր հղում.



- Այ համբալ…



- Ի՜, համբալը տատդ ա («Կարգին սերիալ»` հը՜ը՜ը՜ը…):



Էդիկ Անդրասյան