Անձամբ կգլխավորի ՀՀԿ համամասնական ցուցակը

Անձամբ կգլխավորի ՀՀԿ համամասնական ցուցակը
Մեր տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն վերջնական որոշում է կայացրել՝ 2007թ. նման, անձամբ գլխավորել ՀՀԿ համամասնական ցուցակը: Ինչպես 2007թ., Սերժ Սարգսյանը մտադիր է միայնակ իրականացնել ՀՀԿ նախընտրական քարոզչությունը եւ իր հետ նախընտրական հանդիպումների չտանել ՀՀԿ վերնախավի եւ կառավարության ներկայացուցիչներին, որոնք միայն տհաճ զգացողություններ են առաջացնում հայ հանրության շրջանում եւ իրենց դեմքով հակաքարոզչություն իրականացնում: