Ովքեր են տերերը
Օրեր շարունակ Մաշտոցի պուրակում պայքարող երիտասարդներին այդպես էլ այցի չեկան ոչ պետական պաշտոնյաները, ոչ նշված տարածքի վարձակալները կամ սեփականատերերը: Նրանց ինքնությունը, ըստ էության, գաղտնի է պահվում, սակայն մեզ հաջողվեց պարզել, թե ում անուններն են շրջանառվում այդ այգու առնչությամբ: «Բուտիկները», որոնց մետաղական կոնստրուկցիաները տեղադրված են, եւ հիմնական պայքարը դրանց դեմ է ընթանում, պատկանում են Գագիկ Բեգլարյանի եղբորը, որին էր պատկանում Աբովյան փողոցի վրա «Մանգո» խանութի դիմաց գտնվող քարե խանութների շարքը:
Դրանց հարեւանությամբ՝ այգու ծայրամասի տարածքը Երեւանի քաղաքապետարանը մտադիր է տրամադրել կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանին՝ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկին հարակից կառույցների փոխարեն: Ընդ որում, Մադաթյանը, մեր տեղեկություններով, հրաժարվում է այս գործարքից, քանի որ այն համարժեք չի համարում իր ունեցածին:
Այգու մյուս ծայրը՝ Կողբացի փողոցին հարակից մասը, տնօրինում է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Հաջորդ կտորը, ըստ մեր տեղեկությունների, գտնվում է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի տիրապետության տակ: Անշուշտ, տարածքների վարձակալները փաստաթղթերում հիշատակված անձինք չեն, եւ եթե վաղը հերքման տեքստեր տարածեն, խորհուրդ կտանք չզարմանալ:

Կարծիքներ