Ինչո՞ւ Նազիկ Ավդալյանը մտավ ԲՀԿ

Ինչո՞ւ Նազիկ Ավդալյանը մտավ ԲՀԿ
2009 թվականի ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու լուրն անտարբեր չի թողել մեր քաղաքացիներից շատերին: Այս անգամ «Ֆեյսբուքի» օգտատերերը քննարկում էին Նազիկի քաղաքական որոշումը: Արտահայտված կարծիքներից պարզ է դառնում, որ մարդկանց դուր չի եկել չեմպիոնի կուսակցականացվելը, քաղաքացիները կարծում են, որ այդպիսով մարզիկները նվաստացնում են իրենց տարած հաղթանակները:



«Նազիկ Ավդալյանի մասին ռեպորտաժ են ցույց տալիս էս երկու օր ա, թե ինչպես ա որոշել անդամակցել «Բարգավաճին» ու դառնալ պատգամավոր: Ու Նազիկն ասում ա, որ սպորտից բացի ուզում ա նաեւ օգտակար լինի ժողովրդին այլ ասպարեզում, ու ոնց քցել-բռնել ա, ամենահարմարը քաղաքականությունն ա: Հարմար չի, Նազիկ ջան, անհարմար ա: Անհարմար ա, որ մարդ մի երկու լավ բան ա արել սպորտում, ու, այսպես ասած, բարեգործ հովանավորները ստիպում են, որ էդ լավ բաները ծառայեցնի իրանց քաղաքական նպատակներին: Հարմար չի, մեղմ ասած՝ անհարմար ա»,- գրել է Հակոբ Բադալյանը:



«Մկանները քաղաքականությունում, դե, եթե Ծառուկյանը կարում ա, ինքը կարա ու կարա»,- կարծում է Անահիտ Հայրապետյանը: «Հայաստանում մոռացել են` ինչ ասել է Ազգային ժողով կամ պատգամավոր, դրա համար էլ աղջիկը մտածում է, որ եթե շտանգան բարձրացրեց, ուրեմն օրենք էլ կարող է գրել, Ծառուկյան Գագոն էլ է նույն կերպ մտածում, որ եթե ինքն էլ չեմպիոն տղա էր ու տարվա մեջ երկու անգամ խորհրդարան գնալով ու կոճակ սեղմելով պատգամավոր է, ինչի՞ չի կարող շտանգիստ Նազիկն էլ էդ երկու կոճակը սեղմել»: Կարեն Շիկոնյանը Նազիկի կուսակցականացվելը քաղաքական առեւտուր է համարում:



«Դե, եթե այդ քայլին չդիմեր` սեփական մարզադպրոց հաստատ չէր ունենա, չնայած Ծառուկյանը դեռ կարող է գցի...»: «ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից մեկը վերջերս մի էշություն էր դուրս տվել, թե պատգամավորները պետք է ճանաչված մարդիկ լինեն։ Բայց չեմ հասկանում, թե ճանաչվածությունն ինչ կապ ունի օրենքներ գրելու հետ»,- գրել է Վանիկ Ալեքսանյանը: