Մտածում էիք` ես մատաղացու գառ եմ
«Այս չարաբաստիկ քրեական գործն ի սկզբանե եղել է ուղղորդված, շինծու՝ իմ անունը արատավորելու համար: Սա իմ նկատմամբ հաշվեհարդար է: Ես ոչ մի չարաշահում չեմ արել: Այդ մեղադրանքն ինձ չի կպնում, հարգելիներս»,- երեկ դատարանում հայտարարեց ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը: Իսկ գործը «սարքվել» է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի միջոցով, քանի որ վերջինս Օհանյանի հետ լարված հարաբերություններ է ունեցել: Օհանյանի խոսքով, այդ լարվածությունը սկզբում եղել է աշխատանքային եւ հիմնականում կապված է եղել կադրերի նշանակման հետ: Օհանյանը հակադրվել է Ալիկ Սարգսյանի նշանակումներին, ինչը բերել է անձնական լարվածության: Հարաբերություններն այնքան են սրվել, որ երբ ՃՈ-ում լայնամասշտաբ ստուգումներ են սկսվել, ինքը բազմաթիվ անգամ զանգահարել է Սարգսյանին, բայց վերջինս հեռախոսին չի պատասխանել:
Անգամ մինչեւ իր ձերբակալությունն արդեն իր աշխատակիցներին հրահանգել են չշփվել Օհանյանի հետ: «Իսկ նրանք, ովքեր կհանդգնեին շփվել՝ կպատժվեին օրենքի ամբողջ խստությամբ»: «Իմ դեմ հարուցված քրեական գործը լրիվ սարքված է: Դրա վառ ապացույցն այն է, որ իմ ընկերները, մտերիմներն անմիջապես հեռացվեցին համակարգից միայն նրա համար, որ այդ ընթացքում մեր տուն են եկել, շփվել են իմ հետ»,-ասաց Մարգար Օհանյանը՝ ավելացնելով, որ Սարգսյանի հետ լարվածությունը սկսվել է անցած տարվա ապրիլից, եւ դա կտեւեր այնքան, մինչեւ «ինքը գնար՝ ոստիկանապետի ոտքերն ընկներ, որ նա իրեն ներեր»: Օհանյանի խոսքից հասկանալի դարձավ, որ Ալիկ Սարգսյանի ոտքերը չի ընկել, դրա համար էլ այսօր դատարանում է կանգնած: «Ես ոտքերն ընկնող մարդ չեմ»,- դատավորի հարցին պատասխանեց Օհանյանը:
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանի կալանավորումից հետո Ալիկ Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ ինքն ու Օհանյանը հին ընկերներ են, լավ հարաբերություններ են ունեցել, բազմաթիվ անգամներ միասին հաց են կերել, եւ եթե անհարմար չզգար, ինքն անձամբ կգնար դատարան եւ դատավորին կխնդրեր Օհանյանին ազատ արձակել: Նա նաեւ դատարանին խնդրել էր մեղմ վերաբերվել Օհանյանին: Չի բացառվում, որ սրանով Ալիկ Սարգսյանը փորձել էր կանխել Օհանյանի երեկվա հայտարարությունները, սակայն, ինչպես Մարգար Օհանյանը երեկ դատարանում ասաց, «ինքը մատաղացու գառ չէ», որ հենց այնպես բերեն-դատեն, ինքն էլ լռի:
Այնուամենայնիվ Ալիկ Սարգսյանը երեկ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հերքել է Օհանյանի հայտարարությունները՝ նշելով, որ ինքը «սարքելուց շատ հեռու է, կյանքում ոչ մեկի գլխին չի սարքել, ուր մնաց Մարգար Օհանյանի»: Թե ով է ճիշտ ասում կամ ստում՝ դժվար է ասել, բայց Օհանյանը երեկ իր ցուցմունքի ժամանակ, որին մանրակրկիտ պատրաստվել էր եւ գրավոր շարադրել իր ամբողջ ասելիքը, առանձին-առանձին անդրադարձավ դատարանում ցուցմունք տված բոլոր վկաների ասածներին: Առանձնացնելով ու համադրելով նրանց ասածները՝ Օհանյանը եւս մեկ անգամ հիմնավորեց, որ իր դեմ առաջադրված մեղադրանքն իրոք սարքված է:
«Վկաների ցուցմունքներն արժանահավատ չեն, սուտ են ու սարքովի»,-հայտարարեց նա՝ մանրամասնելով ամբաստանյալ Սամվել Կարախանյանի եւ Սամվել Մախմուրյանի վրա ՀՔԾ-ի եւ 6-րդ վարչության կողմից կիրառված ճնշումները: «6-րդ վարչության եւ ՀՔԾ-ի աշխատակիցները հնարավոր եւ անհնարին ճնշումներն են կիրառել Կարախանյանի նկատմամբ:
Նա ստիպված է սուտ ու կեղծ ցուցմունքներ տվել»,-ասաց Մարգար Օհանյանը՝ հավելելով, որ Մախմուրյանին էլ սպառնացել են, թե աղջկան եւ բարեկամին, ովքեր եւս աշխատել են ՃՈ համակարգում, կազատեն աշխատանքից: Օհանյանի խոսքով, գործի քննության ամբողջ ընթացքում հազարավոր մարդիկ են կանչվել 6-րդ վարչություն՝ պարզելու համար, թե, օրինակ, ինչ եղանակով են ձեռք բերել իրենց մեքենաների «ցանկալի» պետհամարանիշները եւ այլն: Այսինքն՝ բենզինի չարաշահման մեղադրանքը հիմնավորելուն զուգահեռ հավելյալ կոմպրոմատներ են հավաքվել Օհանյանի դեմ:
Անդրադառնալով երրորդ ամբաստանյալ Արա Լեւոնյանի այն ցուցմունքին, թե ինքը վաշտերին պակաս բենզին տրամադրելու հաշվին պահանջել է ամեն ամիս իրեն բենզինի կտրոններ տալ, որովհետեւ ինքը դրանք պետք է «վերեւներին տա», ասաց. «Ես վերեւներին տալու բան չունեմ, թող վերեւներն ինձ տան»: Ավելին՝ «վերեւներից» իրեն նման հրահանգ չի եղել, եւ ոչ ոք իրենից բենզին չի ուզել: Դատարանն անցավ գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրության փուլին: Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 24-ին:

Կարծիքներ