Տարոնը չիջավ քաղաք
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները երեկ ժամը 13-ի սահմաններում, ցուցապաստառներն ու ՀՀ պետական դրոշը պարզած, «Կանաչ, մաքուր քաղաք» վանկարկելով՝ հավաքվեցին Երեւանի քաղաքապետարանի դիմացի մայթին ու աստիճանների վրա: Արդեն տասն օրից ավելի է, ինչ այդ երիտասարդները Մարգարյան հիվանդանոցին կից Մաշտոցի պուրակում նստացույց են անում: Պայքարի առիթը Աբովյան փողոցից ապամոնտաժված եւ Գլխավոր պողոտայի Կողբացի-Մաշտոց հատվածի կանաչ տարածք տեղափոխված կրպակներն են: Ուրբաթ օրվանից ոստիկանները շրջափակել են նստացույցի վայրը՝ խոչընդոտելով ակտիվիստների պայքարը, քանի որ նախօրեին քաղաքապետարանը կարգադրություն էր արել շարունակել շինարարությունը:
Օրենքի պահապաններն էլ իրենց կենդանի օղակով ապահովում էին բանվորների աշխատելու հնարավորությունը: Շաբաթ եւ կիրակի օրերին ցուցարարներին են միացել Երվանդ Մանարյանը, Աշոտ Ադամյանը, հեռուստատեսային դեմքեր Հովիկ Ազոյանը, Հայկոն, Նվեր Մնացականյանը եւ էլի ուրիշներ, պարզապես շարքային քաղաքացիներ, երեւանցիներ՝ իրենց զորակցությունը հայտնելով նախաձեռնության մասնակիցներին:
«Երեկ քաղաքապետը հրաժարվեց մեզ ներկայանալ, մենք խնդրել էինք, որ գար եւ մեզ պատասխան տար այգում կատարվող ապօրինի շինարարությունների կապակցությամբ: Որոշեցինք մենք ներկայանալ մեր քաղաքապետին եւ մեր խոսքը հասցնել իրեն՝ արդյո՞ք մեզ կլսի, թե՞ ոչ: Չենք հասկանում, թե ինչ ուժեր են խառնված դրա մեջ, որ մարդիկ չեն կարողանում նույնիսկ նորմալ պատասխան տալ մեզ»,- ասում էր ակտիվիստներից Վահան Նիկողոսյանը: Քաղաքապետարանի առաջ հավաքվածներն անընդհատ վանկարկում էին. «Տարոն, իջիր», սակայն Տարոնի փոխարեն նրա աշխատակազմի ղեկավարն իջավ: Ակտիվիստներն անձամբ էին ուզում քաղաքապետին հանձնել յոթ կետից բաղկացած իրենց պահանջը, որով հիմնավորում-ապացուցում էին այգում կառուցվող տաղավարների անօրինական լինելը. «Հաշվի առնելով վերոնշյալ իրավական հիմնավորումները՝ պնդում ենք, որ իրականացվող քաղաքաշինական գործունեությունը եւ շինարարությունն անօրինական են, եւ պահանջում ենք ձեր համապատասխան որոշմամբ անհապաղ դադարեցնել այգու կառուցապատման ողջ գործընթացը եւ ապամոնտաժել արդեն իսկ կառուցված տաղավարները»:
Պահանջը ստիպված էին քաղաքապետարանի աշխատակցի միջոցով փոխանցել քաղաքապետին, որը չցանկացավ անձամբ լսել իր ներկայությունն այնպես բուռն ցանկացող իր իսկ քաղաքացիներին: «Մենք քաղաքապետին ենք փոխանցել մեր գրությունը, բայց ամենակարեւորն այն է, որ հանրությունը պահանջում է դադարեցնել այգու շինարարությունը: Տեղեկացանք, որ նա հանձնարարել է բաժինների պետերին եւ մասնագետներին, որ մանրամասն վերլուծության ենթարկեն գրությունը: Բայց մենք ցանկանում ենք, որ այժմ որոշում ընդունվի՝ առժամանակ դադարեցնել այդ շինարարությունը, մինչեւ որ կգանք վերջնական եզրահանգման»,- ասում է Արամ Սողոմոնյանը: Այնուամենայնիվ հավաքվածները՝ հույսը չկորցնելով, ակնկալում էին, որ քաղաքապետի հետ հանդիպումը հավանաբար հնարավոր կլինի: Շարունակում էին վանկարկել. «Տարոն, իջիր», «Քաղաքապետ, իջիր»: Շուրջ երկու ժամ ձգվող ոգեւորված սպասման ժամանակ հավաքվածները ոչ միայն չխանգարեցին քաղաքապետարանի առօրյա աշխատանքը, այլեւ միջանցք էին բացել, որպեսզի քաղաքացիները հանգիստ ելումուտ անեն քաղաքապետարան: Հակառակ այս ամենի, քաղաքապետը տեղի չտվեց, իր բարձրից չիջավ եւ ոչ մի բառ չասաց նրանց: Ոչ միայն ինքը, այլեւ իր ստորադասներից որեւէ մեկն արժան չհամարեց իջնել ներքեւ: Փոխարենը սուրհանդակ եկավ ոստիկանը, եւ նախաձեռնության ակտիվիստներից մեկը բարձրախոսով տեղեկացրեց. «Ոստիկանը դուրս եկավ քաղաքապետարանից եւ հայտարարեց, որ Տարոն Մարգարյանն այսօր մեզ հետ խոսելու չունի: Հենց ըտենց էլ ասեց: Մենք հիմա շարժվում ենք Մաշտոցի պողոտայով Մաշտոցի պուրակ: Ինչքան մեր շարքերը կուռ լինեն, ինչքան մենք իրար հետ լինենք, այնքան այս խնդիրը շուտ կլուծենք: Ժողովուրդ ջան, չենք ցրվում, միասին դուխով գնում ենք Մաշտոցի պուրակ եւ այնտեղ շարունակում մեր բողոքի ակցիան»:
Ֆելիքս Եղիազարյան

Կարծիքներ