Միլլերը կհեռանա՞ «Գազպրոմից»
Ռուսաստանի իշխանամերձ շրջանակներում կրկին սկսել է շոշափվել «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի մոտալուտ պաշտոնանկության թեման: Այս լուրերը հատկապես ակտիվ շրջանառվում են հունվարից: Դրանց ազդեցության տակ «Գազպրոմի» բաժնետոմսերի գները մոսկովյան բորսայում «թռան» միանգամից 1,4 տոկոսով: Ներդրողների ակտիվությունը չսառեցրեց նույնիսկ վարչապետ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովի հերքումը, որը հունվարի 19-ին տարածված հայտարարության մեջ Միլլերի հեռացման մասին լուրերը սադրանք անվանեց եւ հիշեցրեց, որ Ալեքսեյ Բորիսովիչի հետ պայմանագիրը կնքված է մինչեւ 2016 թվականը:
Ակնհայտ է, որ ինչ-որ անտեսանելի խմորում է տեղի ունենում ռուսական խոշորագույն ընկերության շուրջ: Չի բացառվում, որ Միլլերի պաշտոնանկության սպասումը մոտ օրերս կապված լինի էներգետիկ ընկերություններում սկսված հետաքննությունների հետ, որոնք ՌԴ իրավապահ մարմինները սկսել են վարչապետ Պուտինի ցուցումով: Անցյալ տարեվերջին` դեկտեմբերի 19-ին, ՌԴ վարչապետը կոշտ հայտարարություններ արեց էլեկտրաէներգետիկայի զարգացման հանձնաժողովի նիստում:
Պուտինը հրապարակային քննադատության ենթարկեց էներգետիկ ընկերությունների ղեկավարներին, հայտարարեց, որ համակարգում կոռուպցիան աննախադեպ չափերի է հասել, որ ոլորտի համարյա ամեն երկրորդ ղեկավարը կապված է կոմերցիոն կառույցների հետ, խոսեց օֆշորային ընկերությունների միջոցով պետական փողերի դուրսբերման, կլանային տնտեսության մասին: Նրա ցուցումները վերաբերել են մոտ 10 խոշորագույն էներգետիկ ընկերությունների: Հետաքրքիր է, որ դրանց թվում են ընկերություններ, որոնք առանցքային դերակատարում ունեն Հայաստանի տնտեսության մեջ, եւ արդեն երկար տարիներ է, ինչ խոշոր խաղացողներ են մեր էներգետիկ շուկայում:
Դրանք են «Գազպրոմը», որի համակարգում գործում է «ՀայՌուսգազարդը», «Դաշնային ցանցային ընկերությունը» (ՂհԽ), որը «ՌԱՕ ԵԷՍ»-ի իրավահաջորդն է, պետական «ՌուսԳիդրո» ընկերությունը, որը գլխավորում է «Ինտեր ՌԱՕ» ընկերության վարչության նախկին նախագահ Եվգենի Դոդը: Վերջինս, ինչպես հիշում ենք, անցյալ տարի գնեց «Սեւան-Հրազդան» ՀԷԿ-երի համալիրը` գործարք, որը որոշ լրատվամիջոցներ 2003 թվականի էներգետիկ մութ գործարքների շարունակություն անվանեցին: Բոլոր այս ձեռնարկություններում սկսվել են ներքին ստուգումներ եւ հետաքննություններ օֆշորային ընկերությունների, տարիֆների հետ կապված գործընթացների, յուրացումների բացահայտման գծով, եւ բացառված չէ, որ հետաքննությունները հասնեն նաեւ Հայաստան: Մանավանդ, որ նույն ընտանեկան բիզնեսը, որը նշում է Ռուսաստանի վարչապետը, տիրում էր, օրինակ, «ՀայՌուսգազարդ»-ում: Գազի խողովակները մատակարարում է «ՀայՌուսգազարդ»-ի նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի հորը` Վիլեն Կարապետյանին պատկանող գործարանը: Նույն ձեռնարկությունը մատակարարում է նաեւ չինական արտադրության գազանալիզատորներ, որոնք կան յուրաքանչյուր տանը: Այն նաեւ տվյալ սարքավորումների սպասարկումն է ապահովում, որի դիմաց Հայաստանի բնակիչները վճարում են ամսական մեկ դոլարից ավելի: Հայաստանի սահմանին 1000 խմ գազի արժեքը 190 ԱՄՆ դոլար է:
«ՀայՌուսգազարդն» այդ 1000 խմ-ն վաճառում է 380 դոլարով: Տարբերության մի մասը ծառայության գինն է, որը ՀՀ բնակչությունից, փաստորեն, ստանում է Կարեն Կարապետյանի հայրը: Ի դեպ, հիշենք, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանի անակնկալ պաշտոնանկությանը հոկտեմբերի վերջին այդպես էլ ոչ մի տրամաբանական բացատրություն չեղավ: Որոշ շրջանակներում տարածվող շշուկները, թե Երեւանի նախկին քաղաքապետը նշանակվելու է Ալեքսեյ Միլլերի տեղակալ, չհաստատվեցին: Դեկտեմբերին Կարապետյանին «տարան» Մոսկվա եւ շատ ավելի ցածր պաշտոնի նշանակեցին` «Գազպրոմբանկի» փոխնախագահ: Ով գիտի ինչ բացահայտումներ նկատի ուներ ՌԴ վարչապետը՝ դեկտեմբերի 19-ին էներգետիկների տարեվերջյան նիստի ժամանակ հայտարարելով. «Հայտնաբերվել են ոչ եզակի դեպքեր, երբ ողջ տարածաշրջանի էներգետիկ համալիրներն ուղղակի ենթարկվել են ընտանեկան կլաններին»:
Պաշտոնապես հայտարարվել է, որ ստուգումներն ու հետաքննությունները ռուսական էներգետիկ ընկերություններում կավարտվեն փետրվարի կեսին: Առայժմ արդյունքներ չեն հայտարարվում: Բայց ՌԴ էներգետիկ համալիրում արդեն մի շարք պաշտոնանկություններ են եղել: Եթե այս երկրում հարցերը չլուծվեն «բաբլո»-ի մակարդակով, ապա էներգետիկ ոլորտում, ամենայն հավանականությամբ, հետաքրքիր զարգացումներ պետք է սպասել:

Կարծիքներ