ՀՅԴ է, թե՞ ՀՀԿ

ՀՅԴ է, թե՞ ՀՀԿ
Վերջին շրջանում մամուլում հակասական տեղեկություններ հայտնվեցին Գրիգորյան եղբայրների մասին. խոսքն Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արամայիս Գրիգորյանի եւ նրա եղբոր՝ Արայիկ Գրիգորյանի մասին է: Հայտնի է, որ եղբայրները տարիներ շարունակ ՀՅԴ-ի կողքին են եղել, սատարել այս կուսակցությանը, ավելին՝ Արամայիս Գրիգորյանն անգամ ՀՅԴ քվոտայով գյուղնախարար է աշխատել:



Սակայն վերջերս գրվեց, որ Արայիկ Գրիգորյանն Արարատի ընտրատարածքներից մեկում առաջադրվում է ՀՀԿ սատարմամբ, որից հետո դաշնակցականները պնդեցին, որ եղբայրները հին ընկերների հետ են, եւ եղբայրներից մեկը ՀՅԴ ցուցակով է առաջադրվելու, մյուսը թեեւ անկուսակցական է, բայց մեծամասնականով առաջադրվելու է ՀՅԴ-ի կողմից:



Մինչդեռ նախընտրական գործընթացներն այլ զարգացումներ են ստանում: Արայիկ Գրիգորյանն սկսել է ինտենսիվ նախընտրական կամպանիա վարել: Անգամ նրա կողմնակիցները, արարատցիների փոխանցմամբ, ընտրակաշառք են առաջարկում: Սակայն հետաքրքիրն այն է, որ ոչ միայն իր համար, այլեւ ՀՀԿ-ի: