Աշոտ Հակոբյանն էլ կառաջադրվի

Աշոտ Հակոբյանն էլ կառաջադրվի
Թիվ 21 ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ-ն որոշել է պաշտպանել ՄԱՊ ընկերության բաժնետեր Ալեքսան Պետրոսյանին, հնարավոր է առաջադրվի Արմավիրի «Պարենարդշին» ԲԲԸ նախագահ, մի քանի ՍՊԸ-ների հիմնադիր Աշոտ Հակոբյանը: Առաջադրվելու իր որոշման վերաբերյալ մեր հարցին ի պատասխան Հակոբյանն ասաց. «Ճիշտն ասած՝ Արմավիրում ստեղծվել է նախաձեռնող խումբ, որն ինձ առաջարկել է առաջադրվել: Ես հարգանքով եմ վերաբերվում այդ առաջարկին, բայց վերջնական որոշում կկայացնեմ առաջիկա շաբաթվա ընթացքում»: Հիշեցնենք, որ սա այն տարածքն է, որտեղի երկու հիմնական թեկնածուները՝ Նահապետ Գեւորգյանը եւ Ռուստամ Գասպարյանը, փոխադարձ համաձայնությամբ հայտարարեցին չառաջադրվելու իրենց որոշման մասին: