Այս դեպքում կարելի է միայն ողջունել

Այս դեպքում կարելի է միայն ողջունել
Աշխարհի շատ քիչ երկրներում կա «Ազգային փոխադրող» հասկացությունը: Ավիափոխադրումների ոլորտն ազատ է, մրցակցային եւ մենաշնորհներ չի հանդուրժում: Արդյունքում՝ ավիատոմսերի գինը շատ ավելի ցածր է, քան մեզանում, իսկ սպասարկումը՝ շատ ավելի բարձր: Ինչո՞ւ է Միկա Բաղդասարովն արժանացել «Ազգային փոխադրող» կոչմանը, եթե «Արմավիայի» մատուցած ծառայությունները մեզ չեն բավարարում, եւ պարտքերի պատճառով չի կարողանում ապահովել անխափան չվերթներ: Գուցե իսկապե՞ս նրան ուզում են զրկել հատուկ կարգավիճակից եւ «Արմավիան» ձեռքից խլել, բայց այս դեպքում դա կարելի է միայն ողջունել: