Պատմվածք գեյի մասին (31-րդ մաս)
Պատգամավորի գրասենյակից դուրս գալուց հետո Արամը չկարողացավ զսպել արցունքները՝ նա խոցված էր: Սանձարձակ Գոյունյանը չափազանց բիրտ վարվեց նրա հետ, ինչպես մյուս միասեռականների: Արամին ամենից շատ հուզում էր, թե ով է պատգամավորին ասել, որ ինքը գեյ է:
"Միայն Արթուրը գիտի, բայց նա ինչո՞ւ պետք է ինձ մատներ: Իսկ եթե ուրիշներն էլ գիտե՞ն, ի՞նչ պետք է ես անեմ, այս մարդն ինձ հանգիստ չի տա: Իսկ եթե նա ինձ սպառնա՞, եթե բոլորին ասի, որ ես գեյ եմ, ի՞նչ կարող եմ ես անել": Արամը զանգահարեց Արթուրին եւ խնդրեց, որ հանդիպեն իրենց վարձակալած տանը:
- Ի՞նչ ա էղել, ո՞վ ա քեզ բան ասել,- հարցրեց Արթուրն Արամին, երբ նա ներս մտավ ուռած աչքերով:
- Դու ինչ-որ մեկին ասե՞լ ես, որ ես գեյ եմ:
- Չէ, խի՞ ես հարցնում:
- Որովհետեւ որոշ մարդիկ գիտեն այդ մասին,- բղավեց Արամը:
- Հետո՞ ինչ, մի գոռա:
- Ումի՞ց պիտի իմանային այդ մասին, կարո՞ղ ես գուշակել:
- Արամ, ի՞նչ ես նամյոկներով խոսում, պարզ ասա` հասկանամ:
- Բացի քեզանից ոչ ոք չգիտի, որ ես գեյ եմ:
- Ինչ միամիտն ես դու:
- Ես լուրջ եմ ասում: Դու ինչ-որ մեկին ասե՞լ ես այդ մասին:
- Չէ, քո ծանոթներից հաստատ ոչ մեկին չեմ ասել:
- Իսկ ոչ իմ ծանոթներին ասե՞լ ես:
- Հնարավոր ա, խի՞ ես էդքան վախեցած:
- Ո՞ւմ ես ասել:
- Մեր կլուբի տղերքին:
- Ովքե՞ր են նրանք:
- Սյոման ա, Էդուարդը, Լյովիկը:
- Դու ի՞նչ իրավունքով ես անծանոթ մարդկանց բացել իմ գաղտնիքը:
- Իրանք անծանոթ մարդիկ չեն, մեր տղերքն են, բացի էդ էլ` քեզ չեն ճանաչում:
- Արթուր, դու Գոյունյան Արտավազդին ճանաչո՞ւմ ես:
- Գոյունյան Արտավազդ... չէ, չգիտեմ, բայց ոնց որ ծանոթ անուն ա, մի տեղից լսել եմ:
- Հարուստ մարդ ա, գրասենյակներ ունի քաղաքում:
- Ոնց ասեցի՞ր` Գոյունյան Արտավա՞զդ, լսի, էդի ոնց որ թե պատգամավոր ա:
- Հաստա՞տ:
- Համոզված չեմ, բայց ոնց որ տելեվիզրով եմ տեսել, պատգամավոր ա:
- Դու գիտե՞ս, որ ինքը գեյ ա:
- Չէ, որտեղի՞ց պիտի իմանայի:
- Դու չգիտես, իսկ ինքն իմ մասին շատ բան գիտի, էսօր մոտն էի գնացել:
- Խի՞, ի՞նչ գործ ունես դրա հետ:
- Կանչել էր, գործ էր առաջարկում: Ավելի ճիշտ` առաջարկում էր, որ ծախվեմ իրեն, դառնամ սիրեկանը:
- Լո՞ւրջ ես ասում:
- Ավելի քան լուրջ, ինքը հստակ գիտեր, որ ես գեյ եմ եւ ուզում էր ինձ առներ:
- Շատ տարօրինակ ա, ինքը որտեղի՞ց ա քեզ ճանաչում:
- Չգիտեմ, ինձ թվաց, թե դու ես պատմել իմ մասին:
- Արամ, ես ի՞նչ գործ ունեմ Գոյունյանի նման մարդկանց հետ:
- Արթուր, ես վախենում եմ, որ ինքը կհետապնդի ինձ, ես իրան կոպտել եմ, ինքը ինձնից վրեժ կլուծի:
- Չվախենաս, ես չեմ թողի, որ քեզ մատով կպնի: Դու մի լարվի, ես կճշտեմ, թե ումից ա ինքը իմացել քո մասին, ու ինչ-որ պետքն ա՝ կանեմ:
շարունակելի
© Հրապարակ օրաթերթ

Կարծիքներ