Մարտի 12-ին, ժամը 12:00-ին

Մարտի 12-ին, ժամը 12:00-ին
Հանրապետության Հրապարակում «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության անդամները բաց երկնքի տակ ֆոտոցուցահանդես են կազմակերպելու: Լուսանկարներում պարկերված է հասարակական տրանսպորտի ողորմելի վիճակը: Ֆոտոցուցահանդեսը շարժական է, երիտասարդները նախատեսում են նաեւ երթ անել կենտրոնում եւ քաղաքացիներին թռուցիկներ բաժանել, որոնց վրա գրված են նրանց կոչերը, դրանք են`



Արժանապատիվ քաղաքացին չի կռանում երթուղայինում.



Պահանջիր ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՏՐԱՆՍՊՈՐՏ



Միկրոավտոբուսները չեն հետեւում սահմանված ժամանակացույցին, այդ պատճառով էլ կանգառում կուտակումներ են լինում



Պահանջիր նրանցից աշխատել օրենքին համապատասխան



Պահանջիր պատկան մարմիններից պատժել քեզ վատ սպասարկող գծատերերին



Հանրային տրանսպորտը պետք է աշխատի նաեւ երեկոյան եւ գիշերային ժամերին



Պահանջիր, որ վարորդը չծխի եւ երաժշտություն չլսի



Միացիր մեզ ֆեյսբուքում