Չգնանք ընտրակեղծիքների

Չգնանք ընտրակեղծիքների
Այսօր տեղի  ունեցած   մամուլի  ասուլիսի  ժամանակ, անդրադառնալով ընտրակեղծիքներին,  Աշոտ Բլեյանն ասաց, թե  կարևոր  է,  թե  ինչ  է  նստած  անհատի  գիտակցության   մեջ. «Բոլորս   պետք  է  օգնենք  հայաստանցուն  կատարել  ճիշտ   քայլ  այս  ընտրություններում: Ես  իմ  անձնական  օրինակն  եմ  սերմանում  երեխաների  մեջ, որ  ձայնագողությունը  ամենածանր   հանցանքն  է: Ոչ  մի  ուսուցիչ  կամ  տնօրեն  իրավունք  չունի  երեխային   պարտադրելու, թե   ում  ընտրի, այդպիսինները  պիտի  պատժվեն: Մենք  պետք  է  լինենք  քաղաքացու  կողքին  և  միասին  որոշենք, տեսնենք  ով  է   լուծում   քաղաքացուն  հուզող   հարցերը»:



Բլեյանի  խոսքով, Ռուսաստանում   արդեն   քաղաքացին  է  որոշում, թե  ում  ընտրի. «Ռուսաստանում   ընտրություններին  քաղաքացին  ասաց` ոչ  բռնություններին, մեզ  մոտ  էլ  պետք  է  մենք  համախմբված   կերպով   լուծենք  այդ  հարցը»: Նա  ավելացրեց, որ   բռնությունները  անսպասելի  ձևով  կփլվեն,  և  շատ  լավ  է, որ  հրապարակում  կան  նոր  դեմքեր. «Ոչ  ոք  չի  ասում, որ  պարտադիր  պետք  է  6  տարի   ղեկավարի  նույն  մարդը, պետք  է  նայենք,  թե  ինչ  է  արել  նա  անցյալում,  նույնն  էլ  կանի  ընտրվելուց  հետո, ոչինչ  չի  փոխվի»:



Բլեյանը   ձայնը  չվաճառողին  համարում  է   նորին մեծություն  և   կոչ  է  անում  ղեկավարներին  տալ  հնարավորություն  մարդուն  քարորզաշավի  ընթացքում   մեխանիզմներ  օգտագործել: Նա  եզրափակեց  խոսքը՝ ասելով. «Ես  չեմ  ուզում  փախչել  օրվա  խնդիրներից,  ես  պետք  է  շիտակ  լինեմ  իմ  հարազատների,  ընկերների  առջև»:



Հասմիկ Մելքոնյան