Վերջնաժամկետ են ներկայացնում Տարոն Մարգարյանին

Վերջնաժամկետ են ներկայացնում Տարոն Մարգարյանին
Մաշտոցի պուրակի պահպանության համար պայքարող ակտիվիստները հայտարարություն են տարածել:



«Արդեն մեկ ամիս է, ինչ մենք նստացույց ենք անում Մաշտոցի պուրակում`գիտակցելով որ մենք տերն ենք այս քաղաքի ու երկրի, մեր ժամանակի ու մեր առողջության հաշվին պահանջելով պահպանել հանրային տարածքը ու սեփականությունը և այն չառևտրականացնել ու զավթել մեզնից:

Մենք դադարեցրել ենք շին...արարությունը և պահանջել ենք ապամոնտաժել այնտեղի շինությունները և բարեկարգել այգին: Այս պահին մեր պահանջը ապամոնտաժումն է: Մենք մեր այս պահանջը հստակ ներկայացրել ենք քաղաքային իշխանություններին, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունը: Այս փուլում մենք ժամկետ ենք սահմանում նրանց որոշում կայացնելու համար, իսկ մինչ այդ մենք արդեն շուրջօրյա նստացոuյցի միջոցով կրկին ցույց ենք տալիս մեր կամքը և տոկունությունը տեր կանգնելու մեր իրավունքներին: Մեր վերջնաժամկետն է ուրբաթ, 16 մարտի: Իսկ մինչ այդ, մենք այգին այլևս չենք լքելու, այնտեղ ենք լինելու օրը 24 ժամ»: