Պատմվածք գեյի մասին (35-րդ մաս)

Պատմվածք գեյի մասին (35-րդ մաս)
Առավոտյան Արթուրը գնաց պատգամավոր Գոյունյանի մոտ, որպեսզի պայմանավորվեն Արամին ծախել-առնելու հարցերի շուրջ: Արթուրը վերջնական որոշում է ընդունել, որ պետք է ազատվի Արամից, քանի որ հասկանում էր, որ եթե Գոյունյանը հավանել է նրան, ապա ամեն գնով կհասնի: Այս պահին նրա գերխնդիրն է՝ որքան հնարավոր է շատ գումար կորզել հարուստ պատգամավորից: Արթուրին 3 միլիոն դրամ է պետք, բայց քանի որ գիտի, որ Գոյունյանը սիրում է սակարկել, սկզբում 5 միլիոն ուզեց:



- Գժվել ե՞ս դու, 5 միլիոն էդ լակոտի համա՞ր:

- Լակոտ ա թե լակոտ չի, ինքը իմն ա, ու որ ես քեզ իրան զիջում եմ, իմ համար էդքան հեշտ չի...

- Լավ, լավ, էլ մի սիրահարվածություն խաղա, քեզ փողից բացի ոչ մի բան չի հետաքրքրում, ես քեզ լավ եմ ճանաչում:



- Դու գին ես հարցրել, ես էլ քեզ գին եմ ասում` 5 միլիոն:

- Հազար դոլարից ավել չեմ տա:

- Չես տա, ես էլ չեմ ծախի:

- Մի ծախի, ես առանց քեզ էլ իրան ինձնով կանեմ, փողն էլ իրան կտամ:



- Չես կարա, դու Արամին լավ չես ճանաչում, իրա համար փողը նշանակություն չունի, քեզնից էլ զզվում ա, ինչ էլ անես` քեզ չի տրվի:

- Էդ իմ պրոբլեմն ա, թե իրան ոնց կհասնեմ, դու եթե ուզում ես փող աշխատես, հիմա նաղդ 1000 դոլար տալիս եմ:



- Ասեցի` 5 միլիոն:

- Հազար դոլարից ոչ ավել:

- Բայց դու ինչ սկուպոյն ես, չես ուզում մի քիչ ավել ծախսես, բանալին քեզ կտամ, կգնաս մեր տուն, նորմալ պայմաններում կանես ինչ ուզում ես, ուրեմն էդքանը 5 միլիոն չարժի՞:



- Ի՞նչ բանալու մասին ա խոսքը:

- Ես ու Արամը մի տուն ենք վարձել, որտեղ հանդիպում ենք, դրա բանալիները քեզ կտամ:

- Արթուր, շատ ես ուզում, 5 միլիոն տվող չկա:

- Լսի, ինձ շատ ա փող պետք, որ Հայաստանից գնամ, որովհետեւ եթե ես Արամին դավաճանեմ, ինքը ինձնից վրեժ կլուծի, ինձ բռնել կտա կամ կսպանի:



- Մի չափազանցրու, ես տեսել եմ Արամին, ինքը հաստատ մարդ սպանող չի, մի երկու օր կնեղանա, հետո կլենանա:

- Ես լուրջ եմ ասում, պետք ա գնամ Հայաստանից, հենց հիմա 5 միլիոն տալիս ես, բանալիները քոնն են:



Արթուրը գրպանից հանեց տան բանալիները: Գոյունյանը մի կողմից չէր ցանկանում մեծ գումար վճարել կարճատեւ հաճույքի համար, բայց մյուս կողմից էլ Արամին տիրելու անհագ ցանկություն ուներ:



- Ամեն դեպքում` 5 միլիոն չեմ տա:

- Բա ինչքա՞ն կտաս:

- Մեկ միլիոն:

- Չորս միլիոն:



- Լավ, ոչ ինձ, ոչ քեզ` 2 միլիոնով բարիշենք:

- Ես հինգ եմ ուզում, դու 2 ես ասում, 3 ու կեսով կտամ:

- Երեք միլիոն:

- Համաձայն եմ:



Արթուրին հաջողվեց ստանալ ցանկալի գումարը: Պատգամավորը սեյֆից հանեց 20 հազարանոցների կապոցները եւ Արթուրին տվեց 3 միլիոն դրամ: Տղան պատգամավորի սեղանին դրեց բանալիները եւ զգուշացրեց, որ դրանք վերջում հանձնի Արամին: Այդ գիշեր Արթուրը մեկնեց Իսպանիա:



շարունակելի



© Հրապարակ օրաթերթ