ՀԱԿ-ի վեցնյակը հայտնի է

ՀԱԿ-ի վեցնյակը հայտնի է
Երեկ՝ խորհրդարանական ընտրությունների թեկնածուների  առաջադրման առաջին օրը,  մեր քաղաքական կուսակցությունները, այդ թվում՝ արմատական ընդդիմություն Հայ ազգային կոնգրեսը, չշտապեցին գրանցվել կամ բացահայտել իրենց համամասնական ցուցակները, սակայն, ըստ տեղեկությունների, ՀԱԿ ցուցակն արդեն պատրաստ է: Ընդ որում, ինչպես հայտարարվել էր ՀԱԿ վերջին հանրահավաքի ժամանակ, այն կազմել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մեզ հաջողվեց ճշտել ցուցակի առաջին վեցնյակը:



Առաջին երեք տեղերը վաղուց էին հայտնի՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյան, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան: Ցուցակի 4-րդ հորիզոնականում, ըստ ամենայնի, լինելու է ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը, 5-րդում՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ցուցակի առաջին  տիկինը, ինչպես եւ սպասելի էր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն է՝ 6-րդ տեղում: Ըստ մեր տեղեկությունների՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն ընդգրկված է առաջին ութնյակում:



Նրա հարեւանությամբ կլինի Հրանտ Բագրատյանի անունը: Ի դեպ, ամենալուրջ վեճերը ծագել են Գագիկ Ջհանգիրյանի եւ Դավիթ Շահնազարյանի պարագայում, ովքեր կուսակցությունների ղեկավարներ չեն, սակայն Տեր-Պետրոսյանը մտադիր է եղել նրանց առաջին տասնյակում գրել: Թե ինչպես է ավարտվել վեճը, կերեւա մոտ օրերս: