20-ամյա կանադուհին սիրում է բենզին խմել

20-ամյա կանադուհին սիրում է բենզին խմել
Շենոնը տառապում է կախվածության եզակի տեսակով. նա չի կարողանում անգամ մեկ օր ապրել առանց բենզին խմելու: Ներկայումս նրա ամենօրյա չափաքանակը կազմում է թեյի 12 գդալը: Ծնողները բավականին ուշ են հայտնաբերել աղջկա տարօրինակ սերը վառելիքի նկատմամբ: Մայրը հաճախ աղջկա վրայից բենզինի հոտ է առել, սակայն չի պատկերացրել, որ Շենոնը կարող է բենզին խմել: Ծնողները շարունակում են բժիշկ փնտրել` աղջկան կախվածությունից ազատելու համար: Նշենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել Չինաստանում ապրող 14-ամյա տղայի մասին, ով 9 տարեկանից ամեն օր բենզին է խմում: Սկզբում տղան կրակայրիչների բենզինն է խմել, իսկ ավելի ուշ տան մեքենայի բաքից է վառելիք գողացել, որի արդյունքում էլ ծնողները բացահայտել են տղայի կախվածությունը: