Ձյան շերտը կազմում է 40-50 սմ

Ձյան շերտը կազմում է 40-50 սմ
Մարտի 17 –ի դրությամբ, փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Անընդմեջ տեղացող ձյան պատճառով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում ձյան շերտը կազմում է 40-50 սմ: Ավտոճանապարհը անցանելի է միայն թեթև մարդատար մեքենաների համար: Կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին` նշված ճանապարհահատվածով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով: