Դաշնակցության ցուցակը գաղտնի է պահվում

Դաշնակցության ցուցակը գաղտնի է պահվում
Ինչպես բոլոր կուսակցությունները, Հայ հեղափոխական դաշնակցությունը եւս այս օրերին զբաղված է նախընտրական գործընթացներով՝ ցուցակ են կազմում, ճշտում քարոզչության ուղղությունները եւ այլն: Առայսօր միայն հայտնի է, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի գլխավորելու ցուցակը: Ցուցակի առաջին տեղերում կլինեն Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը: Ցուցակի մյուս հատվածը պահվում է մեծ գաղտնիության պայմաններում:



Ըստ որոշ լուրերի, հնարավոր է, որ երրորդ տեղում լինի գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը: Մեզ հաջողվեց ճշտել միայն, որ ցուցակի առաջին կինը, այսինքն՝ վեցերորդ տեղում ոչ Լիլիթ Գալստյանն է լինելու, ոչ էլ Ռուզան Առաքելյանը: ՀՅԴ-ն կանգ է առել Բյուրոյի անդամ, Բրյուսովի համալսարանի դասախոս Նվարդ Մանասյանի վրա, որը կրթության փորձագետ է եւ անդամակցել է Եվրահանձնաժողովի կրթական բարեփոխումների աշխատանքներին: Մեզ հաջողվեց ճշտել նաեւ, որ ՀՅԴ-ն այս անգամ հանդես է գալու նոր կարգախոսի ներքո. «Ազատություն, արդարություն, Դաշնակցություն»: