Նուշիկյանը դեռ չի անդամակցում ՀՀԿ-ին

Նուշիկյանը դեռ չի անդամակցում ՀՀԿ-ին
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության երեկվա համագումարին հրավիրված Գարեգին Նուշիկյանին մեր լրագրողը հարցրել է՝ ինչո՞ւ ինքը ներկա չէր մարտի 10-ին կայացած ՀՀԿ համագումարին: Նշենք, որ Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում ՀՀԿ-ն սատարելու է հենց Նուշիկյանի թեկնածությունը, որի հիմնական մրցակիցը ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է: Գ. Նուշիկյանը վստահեցրել է, որ ինքը ՀՀԿ-ից հրավեր ստացել է, պարզապես վատառողջ լինելու պատճառով չի ներկայացել: Լրագրողի հարցին ի պատասխան՝ Նուշիկյանը հայտնել է նաեւ, որ ինքը դեռ չի անդամակցում ՀՀԿ-ին: Իսկ առաջիկայո՞ւմ: «Առաջիկայում կյանքը ցույց կտա»: Նկատենք, որ երեկ 32 նոր անդամ են ընդունել ՀՀԿ շարքերը, բայց նրանց թվում Նուշիկյանը չի եղել: