Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում է

Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում է
Մեզ հասած տեղեկություններով` Ռոբերտ Քոչարյանն այս օրերին Մոսկվայում է գտնվում: Թե ինչ առաքելությամբ է Քոչարյանը գնացել Մոսկվա, հայտնի չէ: Հայտնի է, որ այսօր կայանալիք ԲՀԿ համագումարում սպասվում է Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքը: Չի բացառվում, որ դա Քոչարյանն է գլուխ բերել: Ի դեպ, նախապես ասում էին, որ Ռ. Քոչարյանը պատրաստվում է ԲՀԿ-ի օգտին քվեարկելու կոչ անել, սակայն ոմանց խորհրդով ձեռնպահ է մնացել այդ քայլից: Նրան համոզել են, որ այդ կոչը կարող է ոչ թե օգնել, այլ վնասել ԲՀԿ-ին: