Եթե Փարվանա, ապա ԱՊՊԱ
ԿՈՇՄԱՐ
ՀՀԿ-ն ասում է` հավատանք, որ փոխենք: Ավելին` ասում է. փոխվենք, հավատանք, որ փոխենք: Դժվարանում ենք ասել` ավելի հետաքրքիր բան չէ՞ր կարելի հայտարարել 15 տարի իշխելուց հետո: Դեռ նո՞ր պիտի հավատան, որ էս երկիրը երկիր է եւ վաղուց փոխելու կարիք է զգում: Թումանյանի «Շունն ու կատվի» պատմությունն է դառնում: 14 տարի առաջ մի մորթի ենք տվել իրենց, որ գդակ կարեն, ու այսօր մեզ ասում են` հլա նոր ենք ցրցամ տալիս, թե որ հավատանք:
Public-republik
(ԲԼՈՏ-ՌԵԲԼՈՏ)
Եթե ՀՀԿ թարգմանիչները մեզ խաբս չեն տվել, եւ ԵԺԿ նախագահ քեռի Մարտենսն իր ուղերձում իրոք համոզմունք է հայտնել, որ մի քանի շաբաթից ՀՀԿ-ն հաղթանակներ է տանելու ընտրություններում, ապա, ի դեմս ԵԺԿ-ի, մենք գործ ունենք կատարելագործված ընտրակեղծարարի հետ: Մարտենսն ու իր մարդիկ, փաստորեն, եվրակաբինետում նստած, գիտեն, թե արդար ընտրություններով ով է հաղթելու Հայաստանում: Էստեղ են ասել` քեզ աշե՜մ, քո եվրոպական արժեքներին աշե՜մ…
ԵՂԱԾ ԲԱՆ ԵՄ ԱՍՈՒՄ
Արտաշես Գեղամյանին, Խոսրով Հարությունյանին եւ Հայկ Բաբուխանյանին տարան ՀՀԿ համագումար, ասացին` այստեղ լավ է, քան մեր տանը:
ԿԵՊԻ
ՀՀԿ համագումարը մի քանի ժամով երկրորդ պլան էր մղել ՀՀԿ ցուցակների թեման: Բայց դա չխանգարեց, որ ընդմիջմանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին լրագրողները հարցնեն.
- Պարոն Ղուկասյան, Դուք կա՞ք ՀՀԿ ցուցակում:
- Չէ, էրեխեք ջան, էդ ցուցակը կառնավալի ժյուրիի ցուցակ չէ, որ ես մեջն էղնիմ,- պատասխանել է խոսքաշեն գյումրեցին:
ՓՈԽՎԵՆՔ, ՈՐ ՓՈԽԵՆՔ
Համագումարից հետո ՀՀԿ-ականը մի ուրիշ ՀՀԿ-ականի հարցնում է.
- Ապեր, էս ո՞ւր, հիմա գնում ենք մի կտոր հաց ուտենք:
- Չլսեցի՞ր նախագան ինչ ասավ: Մտնեմ տուն, արագ փոխվեմ ու գամ:
ՀՀԿ-ԱԿԱՆ ԼԻՆԵԼ ԵՎ ԱՊՊԱ ՈՒՆԵՆԱԼԸ ՊԱՏԻՎ Է
ԱՊՊԱ գործակալությունները ցնծության մեջ են: Ինչ փողեր են կպցնելո՜ւո՜ւ… ՀՀԿ համագումարում թեման ամենաառանցքայիններից է եղել, իսկ վերջում նախագահը բոլոր վարորդներին զգուշացրել է` եթե ԱՊՊԱ չանեք, ապա ձեզ կանի Ճանապարհային ոստիկանությունը:

Կարծիքներ