Ինչ «ժառանգություն» է ստանալու հաջորդ խորհրդարանը
Անկեղծ ասած` չնայած բոլորը խիստ ոգեւորված էին «Ազատ դեմոկրատներ-Ժառանգություն» դաշինքով, բայց ես այդպես էլ չհասկացա նման միավորման իմաստը: Եթե «Ժառանգությունը» կայացած կուսակցություն է, խորհրդարանական հնգամյա անցյալով, եթե նրա անդամները տարիներ շարունակ աշխատել են Ազգային ժողովում եւ խոստովանենք` բավական ակտիվ, եթե եղել են ժողովրդի հետ` ամեն ահազանգի արձագանքելով ու աջակցելով մարդկանց խնդիրներին, ապա ինչների՞ն էր պետք նոր ստեղծված, չկայացած եւ քաղաքական դաշտում լրիվ անհայտ մի ուժի հետ համագործակցելը:
Ո՞վ կարող է ասել, թե ինչ են ուզում այս ազատ դեմոկրատները, ինչ պլատֆորմով են հանդես գալիս, ինչ են անելու խորհրդարանում, ինչքանով են անկախ իշխանությունից: Չէ որ այդպես էլ մինչեւ վերջ չհերքվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղադրանքների բովանդակությունը, երբ ամիսներ առաջ այս խումբը դուրս էր գալիս ՀՀՇ-ից:
Բայց խնդիրը դա էլ չէ: Անգամ եթե ընդունենք, որ «Ժառանգությանը» թարմ «արյան» ներարկում էր պետք եւ այդ առումով ԱԴ-ից ավելի հարմար ուժ չկար, համամասնական ցուցակի կազմման սկզբունքն անհասկանալի մնաց: Ինչպե՞ս կարող է նորաթուխ ուժն ու տասնամյակի պատմություն ունեցող, մի անգամ ընտրություններում հաղթած կուսակցությունը հավասար համամասնությամբ ցուցակ ձեւավորել:
Եթե անգամ թողնենք մյուս բոլոր կասկածները, ապա չենք կարող չհամաձայնել, որ այստեղ ինչ որ ուժի պարտադրանք կա` միջազգային ուժ է, թե ներքին, պարտվելու վախ է, թե ինչ-որ այլ կախվածություն, դժվարանում եմ ասել: Ամեն դեպքում կազմվել է մի ցուցակ, որը բազում հարցերի տեղիք է տալիս:
Ասենք, համեմատաբար վերջերս «Ժառանգության» անդամ դարձած Ռուբեն Հակոբյանը, որին բոլորը «դաշնակ Ռուբիկ» են ասում, հայտնվել է 5-րդ հորիզոնականում, իսկ Արմեն Մարտիրոսյանը, որը «Ժառանգության» ամենաարդյունավետ եւ ամենաարագաշարժ պատգամավորներից էր, 16-րդն է եւ քիչ հավանական է, որ ԱԺ անցնի: 6-րդ տեղում հայտնված Թեւան Պողոսյանն, ընդհանրապես այս դաշինքի «քինդեր-սյուրպրիզն է»:
Նա իշխանամետ հասարակական կազմակերպություններից մեկի նախագահն է եւ հայտնի է ՀՀ նախագահական նստավայրի հետ ունեցած սերտ կապերով: 7-րդ տեղում ԱԴ անդամ Մասիս Այվազյանն է` նախկինում ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած: Բայց չգիտես ինչու ցուցակում չկա Արարատ Զուրաբյանի անունը, որը ԱԴ հիմնադիրներից է:
Լուրերը, թե նա կամովին է հրաժարվել, կարծում եմ, խիստ չափազանցված են եւ չեն համապատասխանում իրականությանը: Ստյոպա Սաֆարյանը 8-րդն է, նա նաեւ մեծամասնականով է առաջադրվելու` Ավանի տարածքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում: Հաջորդ` 9-րդ տեղում հայտնված աղջկան` բլոգեր Իզաբելլա Աբգարյանին, լավ են ճանաչում ինտերնետի օգտատերերը: Վերջինս նույնպես իշխանամետի համբավ ունի եւ դա անգամ չի թաքցնում իր բլոգում:
Միայն 11-րդ տեղում է ԱԴ փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, որը որպես քաղաքագետ, որպես դասախոս եւ ընդհանրապեսª որպես առաջադեմ կին, արժեր, որ խորհրդարանում հայտնվեր, սակայն քիչ հավանական է, որ կլինի, քանի որ 7 մանդատը թերեւս կլինի առավելագույնը, որ կունենա այս դաշինքը: Այս ցուցակում ուրիշ տարօրինակ բաներ էլ կան: Ասենք` «Ժառանգության» երիտասարդների` Դավիթ Սանասարյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի, ինչպես նաեւ Լարիսա Ալավերդյանի ետին տեղերը: Կարինե Հակոբյանի` ընդհանրապես չընդգրկվելը:
Ողջ օրվա ընթացքում դաշինքի անդամները նշում էին, որ ցուցակը կարող է փոփոխվել: Դեռ երկու օր կա եւ այն ներկայացված չէ ԿԸՀ: Ասում էին, որ բանակցություններ են գնում, դժգոհությունները շատ են: Եւ այս ամենը խոսում է այն մասին, որ մեր քաղաքական դաշտը չի կայացել: Ավելին` չկան հստակ սկզբունքներ ու գաղափարներ: Մարդիկ այս կամ այն կուսակցությանը հարում են պարզ շահի ու կերակրատաշտին մոտ լինելու նպատակով: Իսկ կուսակցությունների ղեկավար կազմն ընդունակ չէ օբյեկտիվ, արդարացի որոշումներ կայացնել եւ մարդկանց գնահատել ըստ արժանիքների:
Ըստ էության, կուսակցական ցուցակները կազմելիս գործում է մի սկզբունք` ումից ավելի շատ վտանգ կա եւ ավելի շատ օգուտ: Սրանց գրում են ցուցակի անցողիկ տեղերում: Նրանք, ովքեր տարիներ շարունակ համեստորեն աշխատում են եւ «ատամ» ցույց չեն տալիս, նրանց կարելի է անտեսել, մղել ցուցակի ետնամաս, համոզել, որ սպասի, խաբել, որ մի երկու տարուց իր հերթն էլ կհասնի: Ամոթանք տալ, որ տեղի կռիվ չտան եւ այլն:
Հակառակը` կարելի է դրսից «լեգեոներներ» բերել, վարձու աշխատուժ, որի ոչ օգտակարությունն է հասկացվում, ոչ արժանիքներն են պարզ: Իբր` անկուսակցականների ներգրավելը բարձրացնում է ցուցակի արժեքը:
Իսկ իրական պատճառն այն է, որ կուսակցություններն այնքան են արժեզրկվել մեզանում, որ կուսակցությունն արժեւորելու ձեւը տեսնում են անկուսակցականներին, իբր` մտավորականներին ներգրավելու մեջ:
Եւ մի բան էլ. այս ընտրությունները ցույց տվեցին, որ քչից-շատից ավելի հարգված ու գնահատվող համարվում են լրագրողները, որոնց ինչքան էլ քարկոծում են, բայց մտցնում են ցուցակների մեջ, որ իրենց կորսված հեղինակությունը վերականգնեն եւ քվեներ շահեն:
Արփինե Գրիգորյան

Կարծիքներ