Պատմվածքս գեյի մասին (41-րդ մաս)
Երկուշաբթի Արամին զանգահարեց քննիչ Ադամյանը եւ շատ սիրալիր ձեւով կանչեց հարցաքննության: Արամին տարօրինակ թվաց քննիչի այսպիսի փոխակերպումը, նա կանխազգաց, որ ինչ-որ վտանգ է իրեն սպառնում, սակայն գնաց ոստիկանություն, որպեսզի գործն ավարտին հասցնի:
Մինչ այդ քրոջը զգուշացրեց, որ քննիչի մոտ է գնում: "Եթե ես 2-3 ժամից չզանգեցի, դու կզանգես, եթե անհասանելի լինեմ, զանգի քննիչին, հարցրու, թե ես ուր եմ ու ինչ եմ անում: Գրի քննիչի համարը, ազգանունը Ադամյան է": Իզաբելլան քաջալերեց եղբորը. "Մի լարվի, ամեն ինչ լավ կլինի, դու իրանց ասա, որ եթե քեզ փորձեն լռեցնել, կան այլ մարդիկ, որոնք կհայտնեն բռնաբարության մասին":
Քննչական բաժնում Արամին մի քանի հարց տալուց հետո Ադամյանը նրան ասաց, որ այդ օրը պետք է դատաբժշկական փորձաքննություն անցնի:
- Բժիշկներին ստեղ ենք հրավիրել, որ տեղում ստուգեն:
- Իսկ ինչպե՞ս են ստուգելու:
- Իրանք մասնագետ են, գիտեն ոնց կանեն, դու մի լարվի, մենք ուզում ենք ճշմարտությունը բացահայտել, եթե էդ պատգամավորը քեզ բռնաբարել ա, կպատժվի օրենքի խստությամբ,- վստահեցրեց քննիչը:
Արամին ուղեկցեցին հարեւան սենյակ՝ փորձաքննության համար: Սպիտակ խալաթներով երկու տղամարդ նրան էին սպասում: Արամին դեղ տվեցին, որ խմի:
- Սա ի՞նչ դեղ է:
- Ցավազրկող է, խմի, որ վնասված հատվածներիդ դիպչելիս ցավ չզգաս:
Արամը կասկածեց, սակայն խմեց դեղը՝ մտածելով, որ բժիշկները չեն ցանկանա իրեն թունավորել:
- Դրսում մարդիկ կան, որոնք գիտեն, որ ես այստեղ եմ եկել, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, նրանք անմիջապես կդիմեն դատախազություն,- բժիշկներին ու քննիչին զգուշացրեց Արամը:
- Քեզ խի՞ ա թվում, որ քեզ վատ բան են անելու: Ասում ես՝ բռնաբարել ա, պտի ստուգեն, հո քո ասածո՞վ չի, պետք ա բժիշկները հաստատեն՝ բռնաբարություն էղե՞լ ա, թե՞ չէ, եթե էղել ա՝ ով ա արել,- ասաց քննիչ Ադամյանը:
Բժիշկները 10 րոպե սպասեցին, մինչեւ դեղի ազդեցությունը զգացվեց, եւ Արամի աչքերը փակվեցին: Նրանց ցավազրկողի փոխարեն ուժեղ քնաբեր էին տվել Արամին: Երբ տղան քնեց, նրանք հանեցին սպիտակ խալաթները եւ դուրս եկան սենյակից, Ադամյանը ներս կանչեց մի երիտասարդ տղամարդու:
- Էսի հլը մի կես ժամ քնած կմնա, ընենց արա, որ հասցնես:
- Բա որ արթնանա՞:
- Որ արթնանա՝ կտաս գլխին:
Քննիչը դուրս եկավ, երիտասարդ տղամարդը ներսից փակեց դուռը, որպեսզի ոչ ոք չխանգարի իրեն: Նա մոտեցավ Արամին, հանեց շապիկը, արձակեց տաբատի կոճակը, իջեցրեց, շրջեց տղային եւ սեռական ակտ կատարեց: Սա քննչականի պետի մտահղացումն էր, միակ ճանապարհը՝ հարցը հեշտությամբ փակելու համար: Բռնաբարությունից հետո եւս մեկ սեռական հարաբերությունը նրա համար էր կազմակերպվել, որպեսզի դատաբժիշկները Գոյունյանի սերմնահեղուկի փոխարեն հայտնաբերեին այլ տղամարդու սերմնահեղուկը:
© Հրապարակ օրաթերթ

շարունակելի
© Հրապարակ օրաթերթ
Կարծիքներ