Կսմիթներ

Կսմիթներ
Պաշտոնական



Երեկ Ազգային ժողովը սկսեց իր աշխատանքները սկսելու իր աշխատանքները: Վաղը խորհրդարանը կշարունակի իր աշխատանքները շարունակելու իր աշխատանքները:



Արարչական



Ի սկզբանէ Բանն էր, հետո` Անբանը...



Արարչական վարկած



Խնձորի հայտնի գողությունից հետո Աստված կանչեց Ադամին եւ ասաց. «Չէ, տղա ջան, դու մարդ չես դառնա...»...



Լեզվաբանական



Լեզվի պետական տեսչությունից տեղեկացնում են, որ եթե վերեւը բութն է, տակը ենթական է:



Դիվանագիտական



ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ բացվել է հայ-թուրքական սահմանի... մեջքը...



Ետամուսնական թնջուկ



Եթե հարսանիքից հետո ուշանում է կարմիր խնձորը, հարսի հարազատներն են փեսային ուղարկում կոկա-կոլայի շիշ: Խցանին գրված. կրկին փորձիր` ախմախ...



Ինքնամխիթարանք



Է՜հ,- մտածեց ցմահ ազատազրկվածը,- ջհանդամը, մի կուշտ կքնեմ...:



Սեքսը հայ դասական գրականության մեջ



Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր... Կինը չէր համաձայնում: «Չեմ ուզում»,- ասում էր:



***



Ազատություն բոլոր նստած ակումուլյատորներին:



***



Ով էշ, ես` փալաս:



***



Մարդու իրավունքների պաշտոն:



***



Շունը մարդու բարեկամն է, բայց... կնոջ կողմից...



***



Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում: Թե շատ լինեինք, կասեին` հա՜յ, հա՜յ...



***



Նոյն Ապարանում - ապարանոյիկ



 



Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ