« Ես Աստված չեմ, որ ինձ հավատան »

« Ես Աստված չեմ, որ ինձ հավատան »
Ազգային ժողովը երթուղային տաքսի չէ, որ 13-ի փոխարեն 30 հոգի տեղափոխի, -  այսօր ասաց Սոցիոմետր անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն  Ահարոն Ադիբեկյանը, ով, ի դեպ 20 րոպե ուշացումով եկավ ասուլիսին:







Մեկնաբանելով ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի  և այլ կուսակցությունների պնդումները, որ  ընտրողների մեծամասնությունն իրենց օգտին է քվեարկելու՝ նա ասաց, որ  սոցոլոգիական տվյալներն այլ ցուցանիշներ են ցույց տալիս:



«Մենք ունենք գրագետ էլեկտորատ, և մարզերում էլ տեղեկացված են, ինչը ենթադրում է, որ կունենանք ժողովրդավար երկիր»: Նրանց տվյալներով ՀՀ քաղաքացիների 55 տոկոսն է  մասնակցելու  ընտրություններին, ինչը հատուկ է ժողովրդավար պետություններին:



Իսկ այն հարցին, թե ինչպես է վերաբերվում, որ իրեն չեն հավատում, նա ասաց. «Ես Աստված չեմ, որ ինձ հավատան, ես թոփ- մոդել չեմ, որ ինձ սիրեն, ես գիտնական եմ:



 Սեդա Ստեփանյան



Լուսանկարը՝ Սեդա Ստեփանյանի