«Քաղաքական մոնոպոլիան լուրջ վտանգ է երկրի համար»

«Քաղաքական մոնոպոլիան լուրջ վտանգ է  երկրի համար»




«Քաղաքական մոնոպոլիան պետք է կոտրվի. այն խանգարում է պետության զարգացմանը», - այսօր հայտարարեց  Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ով ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է 5-րդ ընտրատարածքում. այն ընդգրկում  է Արաբկիր վարչական տարածքի  մի մասը և Դավիթաշենն ամբողջությամբ:







Հիմա նրանք ստուգում են ընտրացուցակները, քանի որ, ըստ նրա, դրանք կեղծիքների համար հիմք են ծառայելու, իսկ պետությունը հրաժարվում է ճշտումներն իրականացնել: Արաբկիրում կան տներ, որտեղ 30-40 մարդ է գրանցված, կամ տարիներով մարդիկ չեն բնակվում, բայց նրանց անունները առկա են ցուցակներում: Իսկ Սերժ Սարգսյանի  հանրահավաքներին, մարդկանց ստիպողաբար են բերում՝ կեղծ տպավորություն ստեղծելու նպատակով: Նրա կարծիքով, ամեն ընտրությունից հետո Հայաստանը երկու-երեք քայլ հետ է գնում:



Հովհաննիսյանն ասաց, որ  ՀԱԿ-ի և  ԲՀԿ-ի միասնական շտաբ ստեղծելուն դրական է վերաբերվում, սակայն չի մոռանում, որ Վարդան Օսկանյանն էլ է պատասխանատու մարտի մեկի  գործողությունների համար: « Իշխանությունից դուրս գալուց հետո են մարդիկ սկսում տեսնել այն, ինչ չեն ցանկացել տեսնել ու բարոյական բարդույթներ են ունենում», - հավելեց Հ. Հովհաննիսյանը:



Սեդա Ստեփանյան



Լուսանկարը՝ Սեդա Ստեփանյանի