Սպառնացել են ֆիզիկապես ոչնչացնել

Սպառնացել են ֆիզիկապես ոչնչացնել
Վաղը Գյումրիում կայանալու է ադրբեջանական ֆիլմերի փառատոն, որի նկատմամբ ագրեսիվ են տրամադրված քաղաքացիներից շատերը, որոնք հատկապես չարացած են փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանի դեմ: Մենք զանգահարեցինք նրան` պարզելու, թե արդյոք այս օրերին նա սպառնալիքներ ստացել է որեւէ մեկից: «Ինձ զանգահարել են փակ համարից եւ սպառնացել են ֆիզիկապես ոչնչացնել ինձ, եթե ես անեմ այդ փառատոնը: Այսօր, երեկ եւ նախորդ օրը ստացել եմ նման զանգեր»,- ասաց Գեւորգի Վանյանը: Նա պատրաստվում է փառատոնի ավարտից հետո հատուկ մամուլի ասուլիս հրավիրել` բացահայտումներ անելու համար: «Ես շատ կոնկրետ գիտեմ, թե ովքեր են նրանք, որտեղից են գալիս այդ զանգերը, փառատոնից հետո ամեն ինչ կամփոփեմ»,- ասաց Վանյանը: