Ադրբեջանը ռազմածովային տեխնիկա է ձեռք բերել

Ադրբեջանը  ռազմածովային տեխնիկա է ձեռք բերել
«Ադրբեջանը ռազմական տեխնիկա է ձեռք բերում Իսրայելից՝ հիմնականում ռազմածովային ուժերի տեխնիկա, հրթիռներ, որոնք չեն կարող օգտագործվել Հայաստանի դեմ՝  պայմանավորված աշխարհագրական դիրքով». այսօր հայտնեց  ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Ադրբեջանն ու Իրանը պատրաստվում են պատերազմի: Ըստ նրա դա ուղղված էր ոչ միայն Իրանի դեմ, այլև ողջ Մերձկասպյան տարածաշրջանի՝ հատկապես Ռուսաստանի համար լուրջ ահազանգ է:



Որոշակի ուժեր Արևմուտքում փորձում են Արդբեջանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ: Այն հայտնվել է 2 քարի արանքում, քանի որ չի կարող հակառակվել Արևմուտքին և բացահայտ կերպով Իրանին դեմ դուրս գալ:Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ իրենց տարածքը երբևէ չի կարող օգտագործվել Իրանի դեմ տեղեկացրեց պարսկագետ Նվեր Դավթյանը:



Դժվար թե Ադրբեջան-Ւրան բացահայտ առճակատում լինի , ռազմական բախման տեսքով: Քանի որ Իսրայելական օդային ուժերը ի վիճակի չեն 2000-2500կմ հեռավորություն հաղթահարել, հասնել Իրան, ռմբակոծել օբյեկտները և վերադառնալ՝  Ադրբեջանն է օգտագործվում այդ նպատակի համար:



Վերջում նրանք նշեցին, որ  ցանկացած գործարք Ադրբեջանում կապված է կոռուպցիոն ռիսկերի հետ, պաշտոնյաները մեծ օգուտներ են քաղում այդ գործարքներից և նորի փոխարեն հին տեխնիկա են ձեռք բերում:



Սեդա Ստեփանյան