Սեդրակյանի օգտին քարոզում է նախագահը

Սեդրակյանի օգտին քարոզում է  նախագահը
Երեկ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե արդյո՞ք Էրեբունու թիվ 13 ընտրատարածքում անհավասար պայմաններ չեն ստեղծվել թեկնածուների համար, եթե մի թեկնածուի՝ Մհեր Սեդրակյանի օգտին քարոզում է անձամբ հանրապետության նախագահը: «Մենք անհավասար պայմաններում ենք առհասարակ մեր երկրում, քանի որ օրենքը չի գործում»,- պատասխանել է այս ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Մանուշակ Պետրոսյանը: «Քաղաքական պայքար է գնում: Ոչինչ կանխորոշված չէ: Նախագահի կամ որեւէ մեկի հրամանով չէ, որ պատգամավոր է ընտրվելու: Ընտրողը ժողովուրդն է, եթե ժողովուրդը գնաց ընտրության եւ տեր կանգնեց իր ձայնին, եթե թույլ չտանք երկրից բացակայող մարդկանց փոխարեն քվեարկել, ոչ ոք ոչինչ չի կարող անել»,-հավելել է ՀԱԿ թեկնածուն: