Նոր կառուցապատողն անհայտ կազմակերպություն է
Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների նախկին բնակիչների օգտին Եվրադատարանի կայացրած վճիռների եւ էլիտար շինարարությունից տուժածների բանակի ֆոնին ՀՀ կառավարությունը երեկ որոշել է Երեւանի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում գտնվող, Երեւանի համայնքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցված 4.200 քմ հողամասի վրայի անավարտ շինարարությունը 2 մլրդ 625 մլն դրամ՝ գումարած հողամասի կադաստրային արժեք ընդհանուր գնով օտարել «Բեդեկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «Բեդեկան» պարտավոր է երեք տարվա ընթացքում ավարտին հասցնել «Վիզկոն» ՍՊԸ-ի կիսատ թողած բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը եւ բնակտարածքով ապահովել մինչ այժմ անտուն մնացած բնակիչներին եւ սեփականատերերին: Այս նոր կառուցապատողի, նրա կատարած աշխատանքի մասին տեղեկություններ չկան: Երեկ այդպես էլ չկարողացանք պարզել, թե ինչ կազմակերպություն է իրականացնելու կառուցապատումը: Հիշեցնենք, որ ժամանակին «Վիզկոնը» եւս պետական երաշխիքներ էր ստացել: Կառավարության տեղեկության մեջ միայն ասվում է, թե 2009-ից ստացվել է Արտաշես Բաղդասարյանի «Բեդեկա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված առաջարկություն՝ տարածքի կառուցապատողի իրավունքները նոր ներդրողի փոխանցելու մասին: 2012թ. մարտի 15-ին վերջինիս կողմից ներկայացվել է հողի գնման առաջարկ, որ պատրաստ է վճարել հողի կադաստրային արժեքը, 1,200,000 ԱՄՆ դոլար վճարել իրացման բնակիչների փոխհատուցման համար, նոտարական վավերացված պայմանագրեր ունեցող գնորդներին շինարարության ընթացքում վճարել 5,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 2 մլրդ 145 մլն դրամ: Առաջարկի վերաբերյալ դրական դիրքորոշում են հայտնել Երեւանի քաղաքապետը եւ Հանրային խորհուրդը:
Ինքնաացարկներն ավարտվեցին
Երեկ, ժամը 18-ին ավարտվեց համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով ինքնաբացարկ ներկայացնելու վերջնաժամկետը: Իսկ մինչ այդ, վերջին մի քանի օրերին համամասնական ընտրակարգով ինքնաբացարկ են հայտնել 9 թեկնածուներ, որոնցից հինգը՝ ՕԵԿ-ականներ: Նրանք են՝ ցուցակի 13-րդ հորիզոնականը զբաղեցնող Մանուկ Վարդանյանը, Մհեր Համբարձումյանը (15), Սուսաննա Աբրահամյանը (36), Մարգարիտ Հակոբյանը (55), Կարինե Ծաղիկյանը (144-րդ տեղ): Նրանցից մի քանիսը հանձնաժողովներում աշխատելու պատճառով են հրաժարական տվել: Մեծամասնական ընտրակարգով ինքնաբացարկ է ներկայացրել 4 թեկնածու. թիվ 4 ընտրատարածքից՝ Արմեն Եփրեմյանը, թիվ 10 ընտրատարածքից՝ Գագիկ Շահնազարյանը, թիվ 22-ից՝ Գրիշա Հովեյանը եւ 39-րդ ընտրատարածքից՝ Գորկի Գրիգորյանը: Փաստորեն, ամբողջությամբ հստակեցվեցին ցուցակները, ինքնաբացարկներն ավարտվեցին, ինչպես նաեւ երեկ երեկոյան, ժամը 20-ին սկսվել է քվեաթերթիկների տպագրությունը «Տիգրան Մեծ» տպարանում: Համամասնական ընտրակարգի քվեաթերթիկները սպիտակ գույնի են, իսկ մեծամասնականինը՝ նարնջագույն:

Կարծիքներ