Կոմունիստներն ուզում են վերականգնել մահապատիժը
ԱԺ առաջիկա` մայիսի 6-ի ընտրություններում համամասնական ընտրակարգով առաջադրված 9 կուսակցություններից քչերն են իրենց նախընտրական ծրագրում ներառել դատաիրավական ոլորտի բարփոխումներին ուղղված իրենց տեսլականը: Դա էր վկայում երեկ «Կոնգրես» հյուրանոցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կազմակերպած քննարկումը, որը նպատակ ուներ պարզելու, թե կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում ինչպիսի կետեր ունեն դատաիրավական ոլորտի կարգավորման, կայացման եւ զարգացման ուղղութամբ:
«Հաճախ ենք քաղաքական ուժերից լսում Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին, բայց նրանց կողմից որեւէ էական քայլեր չեն առաջարկվում առկա խնդիրները վերացնելու, շտկելու ուղղությամբ»,-նշեց քննարկման կազմակերպիչ, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Թեեւ քննարկմանը հրավիրված էին բոլոր 9 կուսակցություններից ներկայացուցիչներ, սակայն ՕԵԿ, ՀԱԿ եւ ՀԴԿ ներկայացուցիչները չէին մասնակցում քննարկմանը, իսկ ԲՀԿ ներկայացուցիչն անգամ պատկերացում չուներ, թե ինչի մասին է քննարկումը: Նա պատճառաբանեց, թե իրեն քննարկման մասին րոպեներ առաջ են տեղեկացրել, ինքը ոլորտի մասնագետ չէ, ինչպես նաեւ ավելացրեց, թե որքանով ինքն է տեղյակ, իրենց նախընտրական ծրագրում այդ խնդրին անդրադարձ չի արվել, քանի որ իրենք հիմնական շեշտը դրել են սոցիալական եւ տնտեսական ոլորտների վրա:
Բայց ամենաուշագրավը վերջինիս հայտարարությունն էր, որ չեն կարեւորել նախընտրական ծրագիրը ծանրաբեռնել դատաիրավական ոլորտին առնչվող կետերով, քանի որ մարդիկ չեն էլ կարդում այդ ծրագիրը: Իրենց նախընտրական ծրագրերում մատնանշված խնդիրն ավելի հանգամանալի ներկայացրին միայն «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը եւ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը: Նրանք կոնկրետ մատնանշեցին, թե իրենց նախընտրական ծրագրում քանի կետ է առնչվում դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, եւ ինչ են իրենք առաջարկում ոլորտը բարելավելու ուղղությամբ: Երկուսն էլ անդրադարձան դատարանների անկախության, ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածության եւ ցմահ դատապարտյալների թվի կրճատմանն ուղղված իրենց քայլերին:
ՀՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանն էլ շատ երկար եւ բոցաշունչ ելույթ ունեցավ, նշեց, որ պետք է նվազագույնի հասցնել կալանքի կիրառումը որպես խափանման միջոց, մաքսիմում անկախ դատարաններ ստեղծել, բարձրացնել դատավորների աշխատավարձը` երաշխավորելու համար նրանց անկախությունը, եւ մի քանի այլ խնդիրներ բարձրացրեց, բայց այդպես էլ չպարզվեց, թե ՀՀԿ նախընտրական ծրագրում առկա± է մատնանշված խնդրին վերաբերող որեւէ կետ:
Առավել զավեշտալի էր Կոմունիստական կուսակցության ներկայացուցչի` Անդրանիկ Ղուկասյանի ելույթը: Վերջինս հայտարարեց, որ իրենք կողմնակից են, որ Հայաստանում վերականգնվի մահապատիժը, ինչին Զարուհի Փոստանջյանը ծիծաղով հակադարձեց. «Աստված չանի դուք գաք իշխանության»: Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը նաեւ հայտարարեց` իրենք կողմ են, որ կրճատվեն դատական ատյանները, եւ լինի նախկինի պես` երկու ատյան, որը կկրճատի քաղաքացու կողմից դատական պրոցեսի ընթացքում ծախսվող գումարի չափը:
Կոմունիստի ելույթին գրեթե ոչնչով չէր զիջում «Միավորված հայեր» կուսակցության ներկայացուցչի` Սիլվա Իսկանդարյանի ելույթը: Նա շատ հանգիստ տոնով արձանագրեց, որ Հայաստանում ներկայումս կա 103 ցմահ դատապարտյալ, եւ եթե վերցնենք, որ Հայաստանի բնակչությունը 3 միլիոն է, ապա ցմահ դատապարտյալների թիվն այդքան էլ սարսափելի չէ, ավելին` շատ նորմալ է: «Այդ պատճառով էլ մեր նախընտրական ծրագրում կտրուկ մոտեցում չենք ցուցաբերել այդ խնդրին»,-հայտարարեց Իսկանդարյանը:

Կարծիքներ