
Արմավիրի թիվ 20 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Մերուժան Աբրահամյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ իրենց ընտրատարածքը բացառություն չէ՝ այստեղ եւս ընտրացուցակներն ուռճացված են: Օրինակ, Մեծամորում 1990 թվին է բնակչության թիվն ամենամեծը եղել՝ մոտ 12 հազար մարդ: «Դրանից հետո տարեցտարի նվազել է, մարդիկ գնացել են, եւ իմ հաշվարկներով՝ բնակչության թիվն այսօր առավելագույնը 9 հազար պետք է լիներ: Մինչդեռ ընտրողների թիվն է այսօր 9 հազարի հասնում: Դե թող հանեն, ինչո՞ւ չեն հանում այդ չեղած մարդկանց»: Աբրահամյանը պատմել է, որ մի քանի օր առաջ իր թիմի երիտասարդները հավաքվել-գնացել են գերեզմանոց, որտեղ մեգաֆոնով հայտարարել են. «Հարգելի հանգուցյալներ, խնդրում ենք չգաք ընտրության»:
Կարծիքներ