
Ըստ լուրերի, երեկ օրվա երկրորդ կեսին Քանաքեռ-Զեյթուն են այցելել ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ Վարդան Օսկանյանի եւ Հարություն Քուշկյանի գլխավորությամբ: Նրանք եղել են ԲՀԿ թեկնածու Աշոտ Տոնոյանի նախընտրական շտաբում, քննարկել ընտրատարածքում տիրող իրավիճակը եւ, ըստ լուրերի, խոսել են համայնքի որոշ բնակիչների՝ ԲՀԿ-ից դուրս գալու փաստերի մասին: Նրանք մեղադրել են Տոնոյանին եւ հանձնարարել ամեն գնով այդ արտահոսքի դեմն առնել: Լուսանկարում պատկերված անդամատոմսերը ՀՀԿ Քանաքեռ-Զեյթունի շտաբում են գտնվում:
Կարծիքներ