«Ժառանգությունն» ամենաակտիվն է «Ֆեյսբուքում»
Մեկ շաբաթից կավարտվի նախընտական քարոզարշավը: Այս քարոզարշավի նորմամուծություններից էր սոցիալական ցանցերի ակտիվ օգտագործումը: 2007, 2008 թվականների համապետական ընտրությունների ժամանակ դրանք կային, սակայն այդքան ներմուծված չէին հայաստանցիների կենցաղում:
«Խոսքի իրավունք» միավորումը իրականացրել է մոնիթորինգ՝ պարզելու ֆեյսբուքյան ամենաակտիվ քարոզչությունը իրականացնող կուսակցությունը: Հաշվի են առնվել պատգամավորների, պաշտոնյաների, հասարակական գործիչների, երիտասարդ կուսակցականների և այլ ներկայացուցիչների գրանցվածությունը ֆեյսբուքում, նրանց ակտիվ մասնակցությունը տարբեր խմբերում, սեփական քարոզչական նյութերի տեղադրումը ֆեյսբուքյան խմբերում, կուսակցությանը կամ քաղաքական գործչի շահերը սպասարկող լրատվամիջոցի ակտիվ քարոզչությունը ֆեյսբուքում և այդ ամենի համադրումն ու կապը ընտարական գործընթացներին:
1. «Ժառանգություն». Այս կուսակցության ներկայացոիցիչները ամենաակտիվն են ֆեսբուքում: Հատկապես՝ աչքի է ընկնում 2 օր առաջ ստեղծված և արդեն մոտ 5000 անդամ ունեցող խումբը: Ակտիվ են նաև նրանց երիտասարդ համակիրները: «Ժառանգականները» տարբեր քաղաքացիական շարժումների կողքին են և արագ արձագանքում և հայտարարություններ են տարածում տարբեր խնդիրների վերաբերյալ:
2.«Բարգավաճ Հայաստան». Այս կուսակցության պատգամավորները և նախարարները այդքան ակտին չեն, սակայն կուսակցությունն ունի երիտասարդ համակիրների մեծաքանակ: Նրանց լրատվամիջոցների ֆեսբուքյան խմբերը, որտեղ հարթակ է տրամադրվում նաև ուրիշներին ամենաբազմամարդն են:
3 ՀԱԿ. Այս դաշինքի կենտրոնական դեմքերից շատերը չկան ֆեյսբուքում: Հայ ազգային կոնգրեսի դեպքում ակտիվ են տարբեր հասարակական ակտիվիստները, երիտասարդները և լրատվամիջոցները: Նրանց քարոզչական տեսանյութերը և առաջին նախագահի ելույթները բարձր դիտողականություն են ունենում և տարածվում են ֆեյսբուքյան խմբերում: Շատ գործիչներ օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը անձամբ չեն կառավարում իրենց էջերը, սակայն միշտ նրանց ներկայացուցիչները միշտ պատասխանում են բոլոր հարցերին և անպայման փոխանցում են ցանկացած մտահոգություն:
4 «Հանրապետական կուսակցություն». Այստեղ պասիվ են համակիրները: Ֆեսբուքում էջ ունի վարչապետը, որը սակալն կուսակցության քարոզչությանբ չի զբաղվում: Այնտեղ տեղադրվում են կառավարության կայքից տարբեր «Խոսքի իրավունք» միավորումը հղումներ և մարդիկ հայտնում են իրենց մտահոգությունները: ԱԺ նախագահի էջում նույպես, սակայն վարչապետի էջը ավելի տարածված է: Տարոն Մարգարյանի էջում տեղադրվում են լուսանկարներ նրա աշխատանքային առօրյաից, նաև ՀՀԿ-ի տարածքային կառույցներում երիտասարդների անդամատոմսեր բաժանելիս:Արմեն Աշոտյանը ակտիվ մասնակցում է տարբեր քննարկումներին և գրարումներ անում:
5 «Դաշնակցություն». ՀՅԴ-ի քարոչությունը ֆեյբուքում արվում լրատվամիջոցների օգնությանբ: Նրանց ունեն նաև մեծաթիվ խմբեր և երիտասարդ համակիրներ, սակայն կուսակցության խոշոր գործիչները պասիվ են ֆեյսբուքյան քարոզչական հարցերում:
Իշխանական խորհրդարանական ուժերից լավագույն հնգյակի մեջ չկա ՕԵԿ-ը: Վերջերս ակտիվացել են նաև կոմունիստները, իսկ մնացած կուսակցությունները՝ ֆեյսբուքում համարյա պասիվ են:
Այս տվյալների համար հիմք են ծառայել հետազոտություն հեղինակի անձնական դիտարկումները: Դրանք կարող են չարտահայտել հեղինակի կամ «Խոսքի իրավունք» միավորման անդամների քաղաքական համակրանքները:
Խոսքի իրավունք միավորում
Կարծիքներ