Փրկությունը համընդհանուր հանրապետականացումն է
Անկուսակցական քաղաքացի Կարեն Հեքիմյանն ապրիլի 19-ին գրավոր դիմել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանին եւ խնդրել պարզաբանումներ տալ այն մեքենաների առնչությամբ, որոնք երթեւեկում են սպիտակ դրոշներով զարդարված: Հեքիմյանն իր դիմումում գրել է. «Այս տարվա ապրիլ ամսից ՀՀ-ում ավտոմեքենաների եւ հասարակական տրանսպորտի վրա հայտնվել են ինչ-ինչ գրառումներով սպիտակ դրոշակներ: Վարորդի կարգավիճակում՝ բազմիցս (անգամ վթարային վիճակ ստեղծելով) փորձել եմ ընթերցել դրոշակներին գրվածը, սակայն ապարդյուն: Գրվածը քամու ազդեցության ներքո, ինչպես նաեւ փոքր չափերի պատճառով, համենայնդեպս ինձ համար անընթեռնելի է: Սակայն, տեսնելով դրոշակներով մեքենաների վարորդների երթեւեկության ագրեսիվությունը, վստահությունն անպատժելիության հանդեպ, օրեցօր աճող դրոշակավոր մեքենաների թիվը, ինչպես նաեւ զգալով վերը շարադրված կետերի կարեւորությունն օրենքի, հասարակական հնչեղության, մարդու իրավունքների տեսանկյունից, որոշեցի դիմել ձեզ»: Հեքիմյանը, հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6 եւ 10 հոդվածներին, խնդրում է ՃՈ պետից պատասխանել իրեն հետաքրքրող մի քանի հարցերի. «Ի՞նչ է գրված դրոշակների վրա, եւ արդյո՞ք բոլոր դրոշակները նույնաբովանդակ գրություններ են պարունակում: Արդյո՞ք դրոշակները գովազդ են: Դրոշակների տեղադրումն արդյոք չի՞ առաջացնում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.2 հոդվածով նախատեսված իրավախախտում: Այս հոդվածում ասվում է. «Տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման հիմնական պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված աշխատավարձի հիսնապատիկի չափով»»: Հեքիմյանը հարցնում է նաեւ, թե արդյոք կա՞ն դեպքեր, երբ դրոշակավոր մեքենաների վարորդները կատարեն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՎԻՎ օրենսգրքով նախատեսված տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումներ, ապրիլ ամսվա ընթացքում քանի՞ այդպիսի խախտում է արձանագրվել, եւ կարո՞ղ են իրեն տրամադրել այդ խախտումներն արձանագրող տեսանյութեր:
Չնայած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված է, որ տեղեկատվություն տիրապետող մարմինը պետք է 5-օրյա ժամկետում պատասխանի դիմումատուին կամ պաշտոնապես մերժի տեղեկատվության տրամադրումը, սակայն գրեթե 10 օր է, որ ՃՈ-ն որեւէ պատասխան քաղաքացի Հեքիմյանին չի տրամադրել:
Թե ինչ է գրված այդ դրոշակների վրա, հայտնի է բոլորին. Հայաստանի հանրապետական կուսակցություն: Թե ինչ է ցանկացել իր դիմումով արձանագրել Հեքիմյանը, նույնպես պարզ է. դրոշակավոր մեքենաները, ներկայացնելով իշխող ՀՀԿ-ն, վեր են ՎԻՎ օրենսգրքից եւ կարող են անարգել խախտել այդ օրենսգրքի պահանջները, եւ Ճանապարհային ոստիկանությունը չնկատելու է տալիս նրանց կողմից կատարվող իրավախախտումները, ինչի արդյունքում դրոշակավոր մեքենաների թիվն անշեղորեն ավելանում է, իսկ դրանց վարորդների անպատժելիության զգացողությունը՝ ավելանում: Սա առաջին հայացքից է միայն վատ եւ նողկալի թվում:
Իրականում Հայաստանի շարքային քաղաքացին հնարավորություն է ստացել իրեն պաշտպանված զգալ Ճանապարհային ոստիկանության կամայականությունից, եթե իր մեքենան զարդարի ՀՀԿ մակագրությամբ դրոշակներով: Եթե այդ դրոշներն իսկապես ազատում են մարդկանց ՃՈ աշխատակիցների հետապնդումներից, ապա կարելի է բոլոր մեքենաները զարդարել դրանցով եւ երթեւեկել ազատ ու հանգիստ՝ առանց մտածելու, որ ինչ-որ մեկը դարանից քեզ կկանգնեցնի եւ կերջանկանա, որ քեզ բռնել է ինչ-որ խախտում անելիս: Բայց պետք չէ սահմանափակվել միայն մեքենաները զարդարելով: Հայտնի է, որ ավելի խայտառակ ապօրինություններ են տեղի ունենում ՀՀ դատարաններում, եւ դրա համար ճիշտ կլինի, որ դատարան գնացող քաղաքացիները հագնեն «ՀՀԿ» մակագրությամբ գուլպաներ, շալվարներ, վերնաշապիկներ եւ նույնիսկ փողկապներ եւ գլխարկներ: Եվ թող դատավորը փորձի խախտել ՀՀ օրենքը ՀՀԿ-ապատ քաղաքացու նկատմամբ: Նա ստիպված կլինի օրինավոր վճիռ կայացնել, քանի որ գործ ունի ոչ թե շարքային քաղաքացու, այլ ՀՀԿ-ականի հետ: Նույնը կարելի է անել կադաստր, նոտար եւ այլ պետական հաստատություններ գնալիս: Փոքր խանութների կամ ձեռնարկությունների տերերը կարող են իրենց հաստատությունները զարդարել ՀՀԿ բոլոր հնարավոր տեսակի խորհրդանիշներով, ու երբ հարկային աշխատակիցները գան նրանց հերթական անգամ հարստահարելու, ուղղակի հետ կնահանջեն, քանի որ ՀՀԿ-ականին հարստահարելն անթույլատրելի է: ՀՀԿ-ականն անձեռնմխելի է: Թող բոլոր ՀՀ քաղաքացիները դառնան ՀՀԿ-ականներ, եւ այդ դեպքում գուցե հնարավոր լինի երկրում հաստատել կատարյալ արդարության եւ օրենքի առաջ համահավասարության սկզբունք:
Ավետիս Բաբաջանյան

Կարծիքներ