Հրանտ Բագրատյանն այսօր կօգնի Գուրգեն Եղիազարյանին

Հրանտ Բագրատյանն այսօր կօգնի Գուրգեն Եղիազարյանին
Կոտայքի մարզի թիվ 27 ընտրատարածքում մեծամասական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն այսօր փոքրիկ հավաք-հանդիպումներ կունենա մարզի Նոր-Հաճն և այլ բնակավայրերում: Եղիազարյանի հանդիպումներին մասնակցելու է նաև ՀԱԿ անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:



Բագրատյանը մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվել, նա ՀԱԿ համասնական ցուցակում է: Մեզ հետ զրույցում Բագրատյանն ասաց, որ գոհ է ընտրողների հետ ՀԱԿ հանդիպումներից, հատկապես վերջին օրերին Սևանում և հարակից գյուղերում եղած հանդիպումներից:  Բագրատյանը կարծում է, որ ՀԱԿ վարկանիշը օր-օրի աճում է, ՀԱԿ-ը  կստանա ընտրողների ամենաքիչը 40 տոկոսի քվեն: