Գվարդիոլան հեռանում է «Բարսելոնայից»

Գվարդիոլան հեռանում է «Բարսելոնայից»
Oրերս «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարեց, որ որոշել է  չերկարացնել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։ Մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան կլքի «Բարսելոնան», իսկ նրա տեղը կզբաղեցնի Տիտո Վիլանովան, որը ներկայումս Գվարդիոլայի օգնականն է։ Գվարդիոլայի խոսքերից հայտնի է դարձել, որ  հաջորդ տարի նա չի պատրաստվում զբաղվել մարզական աշխատանքով։ Կարելի է եզրակացնել, որ այդ լուրը միայն մարզասերների համար չէր անսպասելի, փաստորեն դեպքերի նման ընթացքի պատրաստ չէին ոչ Գվարդիոլան և ոչ էլ ակումբի ղեկավարությունը, այլապես Գվարդիոլան կիմանար թե, որ ակումբում և երբ է հանգրվանելու, իսկ ակումբի տնօրինությունը նախապես լուրջ մարզիչ ընտրած կլիներ, ինչպես հարիր է մեգաակումբին։



Գվարդիոլան և «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը  նախընտրեցին լռել որոշման պատճառների մասին, հայտարարելով, թե Պեպն ուղղակի հոգնել է։ Այնուամենայնիվ անհիմն չի լինի ենթադրությունը, որ Գվարդիոլայի հեռանալու, կամ մի գուցե և հեռացման պատճառը Չեմպիոնների լիգայու թիմի անտրամաբանական ընթացքն է, ավելի կոնկրետ՝  «Բարսելոնայի» անակնկալ պարտությունը այդ հեղինակավոր մրցաշարում( Պեպի հեռանալու հայտարարությունն արվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից հետո) : Եթե իրոք այդպես է,ապա «Բարսան» վճարեց ամենաթանկ գինը, որն ընդանրապես հնարավոր էր, կորցրեց Գվարդիոլային։



 



«Բարսելոնայից» Գվարդիոլայի հեռանալով վերջացավ մի ամբողջ ֆուտբոլային ժամանակաշրջան, ոչ միայն «Բարսայի», այլ՝ համաշխարային ողջ ֆուտբոլի համար և շատ հեռու են իրատեսությունից այն ենթադրությունները, որ այլ ակումբում ևս Մեծ մարզչին կհաջողվի նման ֆանտաստիկ խաղ կազմակերպել։Ինչ վերաբերվում է «Բարսելոնային», ապա այստեղ պատկերը գրեթե նույնն է, կա իհարկե գերհզոր աստղային կազմ և ահռելի խաղային պրակտիկա, սակայն մեծ հարց է, թե ինչպես նրանք իրենց կդրսևորեն առանց Խոսեպ Գվարդիոլայի։



Կարեն Սիմոնյան