Թիվ 12 ընտրատարածքի ընտրացուցակներում առկա են 138 մահացած քաղաքացիների անուններ

Թիվ 12 ընտրատարածքի ընտրացուցակներում առկա են 138 մահացած քաղաքացիների անուններ
Թիվ 12  ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը   դիմում է  ներկայացրել  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հ.Քոչարյանին` տեղեկացնելով, որ թիվ 12 ընտրատարածքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում մեր  շտաբի կողմից կատարվել է ընտրողների ցուցակների ճշգրտում,  որի ժամանակ  հայտնաբերվել են անճշտություններ: Մասնավորապես՝   ընտրացուցակներում առկա են  մահացած քաղաքացիների անուններ՝ թվով  138  հոգի:  Դիմումում մենք  խնդրել ենք ոստիկանությանը`  միջոցներ ձեռնարկել այդ անունները ընտրացուցակներից հանելու ուղղությամբ:  Շտաբի ներկայացրած դիմումը ընդունվել է Ոստիկանության ԱՎՎ-ի կողմից:



Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ