Իրավասու մարմինները թաքցնում են ընտրախախտումների թվաքականը

Իրավասու մարմինները թաքցնում են ընտրախախտումների թվաքականը

Հ  Ա  Յ  Տ  Ա  Ր Ա  Ր  ՈՒ  Թ  Յ  ՈՒ  Ն



իրավասու մարմինների կողմից ընտրախախտումների



 թվաքանակի թաքցնելու  մասին



Սույն  ընտրությունում  իրականացվում  են զանգվածային խախտումներ, այն  էլ այնպիսիներ, որոնք  էական ազդեցություն  կարող են ունենալ  ընտրության արդյունքների վրա, մասնավորապես, խոսքը  վերաբերում  է  պետական ահռելի միջոցների օգտագործմանը  հօգուտ  ՀՀԿ  շահերի  մինչև  ապրիլի  8-ը,  և  նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ԸՕ  22-րդ  հոդվածի  բոլոր  պահանջների    բազմաթիվ  խախտումներին:



Պետական իրավասու մարմիններից  ոչ  մեկն /դատախազություն, ՀՌԱՀ, ԿԸՀ/  անգամ  քննարկման չի  ընդունում  այդ  խախտումների  վերաբերյալ  դիմում-բողոքները: Ավելին, փորձում  են  անգամ  վերջիններիս  քանակը  հնարավոր  մեթոդներով նվազեցնել, մասնավորապես՝



  1. Դատախազություն  ենք  ներկայացրել    70-ից ավելի  հաղորդումներ՝ հայտարարում  են, որ  2 հաղորդում  ենք  ներկայացրել, այսինքն, ծրարներն  են  հաշվում,


  2. ԿԸՀ  վերջին անգամ ներկայացրել  ենք  130  դիմում-բողոք՝ ներկայացնում  են, որպես  1  դիմում-բողոք /տե՛ս http://www.elections.am/notification//




Հավանաբար, օգտվում  են  ընտրության  որոշ  մասնակիցների, և  առաջին  հերթին,  «միասնական  շտաբ»  կոչվող     մարմնի  անթաքույց  անգործությունից: Եվ ոչ  միայն:



Նույնը  պետք է  ասել  նաև  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդական առաքելության  մասին, որն  ակնհայտորեն  չի  տիրապետում  ո՛չ  մեր  օրենսդրությանը  և ո՛չ  էլ իրավիճակին, որի կապակցությամբ, ԺՀՄԻԳ վերջին  զեկույցում  թույլ  տված  կեղծ  տեղեկատվության համար, նյութեր ենք  նախապատրաստում    այդ  առաքելությանը  պատասխանտվության կանչելու  ուղղությամբ:



Ինչևէ, իրականացվում  են  զանգվածային խախտումներ, որոնք  չեն  քննվում, ավելին, փորձում  են  տպավորություն  ստեղծել, որ  խախտումներ  գոյություն  չունեն:



Հայաստանի Պառլամենտարիզմի կենտրոսն