«Ժառանգության» օգնությունն անշահախնդիր չի՞ եղել

«Ժառանգության» օգնությունն անշահախնդիր չի՞ եղել
«Ժառանգությունն» իր նախընտրական քարոզչության մեջ ներկայացնում է, թե ինչպիսի մեծամեծ գործեր են կատարել Հայաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Մասնավորապես ներկայացվում է, թե ինչպես է Անահիտ Բախշյանն օգնել ատոմակայանի աշխատակիցներին ստանալ իրենց հասանելիք գումարները: Ատոմակայանի աշխատակիցներից մեկը մեզ փոխանցեց, որ իրենք, իհարկե, Բախշյանի արածը չեն մոռացել, բայց հիշում են նաեւ, թե ինչպես էր նույն Բախշյանն իրենցից պահանջում անդամագրվել «Ժառանգությանը»՝ ի հատուցում իր արած լավության: