Կույր ատելությո՞ւն, թե՞ արդարացի պահանջ

Կույր ատելությո՞ւն,  թե՞ արդարացի պահանջ
«ԼԱՎ ԼՈՒՐԵՐ շփման գծից. Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղը երեկ ողջ գիշեր գտնվել է մերոնց ԿՐԱԿԻ տակ, ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ կան ՇԱՏ զոհեր ու վիրավորներ: ՊԵՏՔ Է ԴՐԱՆՑ ՍԱՂԻ ՄԱՄԱՆ ԼԱՑԱՑՆԵԼ»,- Զոհրապ Եգանյանի այս գրությունը հետաքրքիր բանավեճ էր առաջացրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Կարծիքները տարբերվում էին:Գեղամ Նազարյանին, օրինակ, չեն ուրախացնում ադրբեջանցիների զոհերի մասին լուրերը. «Իրականում այս բոլորը եւ այս ամենը կեղտոտ խաղեր են, որոնց արդյունքում հասարակ մարդիկ են տուժում ինչպես այստեղ, այնպես էլ այնտեղ: Իսկ փոխադարձ հրաձգություններն ու գնդակոծումները որեւէ մեկին դեռ օգուտ չեն տվել»: «Ազերին ազերի ա, «վայեննի» թե գյուղացի` նույն կեղտն ա»,- կարծում է Եղիա Ղազարյանը: Գեղամ Նազարյանը կարծում է, որ կույր ատելությունից վտանգավոր բան չկա, ինչին փորձում է հակադրվել Ագապի Եգանյանը. «Ի՞նչ կույր ատելություն, թուրքը թուրք է, իմ արյան, իմ ազգի թշնամին, կամ մենք, կամ նրանք, էլ ի՞նչ անեն, որ հասկանանք: Ինչ արել են ջարդերին, դա նրանց` բորենու արյան մեջ է մեր հանդեպ»: «Էդ խաղաղ բնակիչը սումգայիթ ա արել, բաքու ա արել, ու միշտ էլ տենց ա եղել»,- կարծում է Եղիա Ղազարյանը: Ագապի Եգանյանն էլ կոչ է անում չմոռանալ, թե ինչպիսի հարեւաններ ունենք: «Մեզ են կոտորել, մենք դեռ չենք կոտորել, դեմ եմ իրենց ձեւով կոտորելուն, թուրքը մինչեւ մեր արյան վերջին կաթիլը չխմի՝ չի հանգստանա: Էդ մարդակերները միշտ մեզ համարել են ու համարում են խանգարող իրենց հրեշավոր ծրագրերի ճանապարհին, հիմա ի՞նչ: Կամ մենք, կամ նրանք, ու մենք ենք լինելու, մտածենք մեր հզորանալու ուղղությամբ, առանց մոռանալու, որ մեզ կոտորողն է մեր հարեւանը, ու գազանը մնում է գազան-մարդակեր»: