«Օրինաց երկիր» հերքում է ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը

«Օրինաց երկիր» հերքում է ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը
Որոշ լրատվամիջոցներ այսօր լուր են տարածել են, թե «Օրինաց երկիր» կուսակցության կողմից հեռախոսներ և ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Այս առիթով կուսակցությունը հայտարարել է.



«Օրինաց երկիր» կուսակցությունը և իր նախագահ Արթուր Բաղդասարյանը բոլոր հանդիպումներում և հանրահավաքներում մշտապես բարձրաձայնել է ընտրակաշառքների և ընտրությունների վրա ստվեր գցող այլ արատավոր երևույթների դեմ իր հստակ դիրքորոշումը: Օրինաց երկիր կուսակցությունը պաշտոնապես հերքում է իր կողմից ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը և վճռականորեն դատապարտում է ընտրակաշառք բաժանելու յուրաքանչյուր փորձ»: